Դասագրքի, Ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ) նախաձեռնել է նոր սերնդի դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների մշակման և դրանք ուսումնական հաստատություններին ներկայացնելու աշխատանքներ։ Այդ աշխատանքների արդյունքում կազմվել է «Դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու», որն ընդգրկում է դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և այլ ուսումնական նյութերին ներակայացվող որակական պահանջները՝ ներկայացված առանձին չափանիշներով և դրանց համապատասխանող բնութագրիչներով։ Վերջիններս ուղղորդող դեր ունեն դասագրքաստեղծ մասնագիտական խմբերի, հրատարակիչների, նոր ստեղծվող դասագրքերը գնահատող փորձագետների, ինչպես նաև վարկանիշային գնահատում իրականացնող ուսուցիչների համար։ Ժողովածուն նախատեսված է կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների, ուսումնական նյութեր ստեղծող և այլ շահագրգիռ մասնագետների համար։ Այն արդեն տրամադրվել է հանրակրթական ուսումնական հաստատություններին։

Աշխատանքային հանդիպում-քննարկում <<Ինֆորմատիկա 7>> փորձնական դասագրքի շուրջ

      Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում 2021 թվականի մայիսի 6-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ինֆորմատիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկում։
    Հանդիպումը կազմակերպվել էր՝ փորձնական «Ինֆորմատիկա 7» դասագիրքը և փորձնական վարկանիշային գնահատման գործիքակազմը ուսուցիչներին ներկայացնելու նպատակով։
     Հանդիպման ընթացքում քննարկվել են դասագրքի մշակման նոր մոտեցումները, փորձնական վարկանիշային գնահատմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, ինչպես նաև ուսուցիչների կողմից ներկայացրած առաջարկները և դիտողությունները։
      Նման հանդիպումները կլինեն շարունակական և կկազմակերպվեն նաև մյուս դասագրքերի հեղինակային խմբերի հետ։

Մարզային մասնագետների դասընթաց

23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստման դասընթաց «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով: Վերապատրաստման դասընթացը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև…