«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» կարգի նախագծի վերաբերյալ
2022 թվականի փետրվարի 17-18-ին Ծաղկաձորում անցկացվեց Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա խորհրդակցական նիստ՝ հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման և հրատարակման հիմնահարցերի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» կարգի նախագիծը, վերջինիս վերաբերյալ Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի հիմնական դիտողություններն ու առաջարկությունները, քննարկվեցին դասագրքերի ստեղծման, գնահատման փորձարկման, հրատարակման փուլերի գործընթացների վերաբերյալ ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու այլ սկզբունքային հարցեր:
ԴՏՀՏՇՀ-ի խորհրդի անդամների կողմից ծավալվեց մտքերի փոխանակում վերոնշյալ կարգի վերաբերյալ, հնչեցին տեսակետներ խնդրահարույց դրույթների շուրջ և արվեցին մի շարք առաջարկներ գործընթացի բարելավման ուղղությամբ:
ԴՏՀՏՇՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ քննարկումների ընթացքում արված առաջարկություններն ու դիտարկումները կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
![](https://dshh.am/wp-content/uploads/2022/02/պետք-1-1024x768.jpg)
![](https://dshh.am/wp-content/uploads/2022/02/նեօ-2ն-1024x768.jpg)
![](https://dshh.am/wp-content/uploads/2022/02/նեօ-1-1024x768.jpg)
![](https://dshh.am/wp-content/uploads/2022/02/նեո-1024x768.jpg)