Դասագիրք ուսուցչին

Դասագրքեր ուսուցիչներին

Սիրելի  ուսուցիչներ,

          Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը ձեզ է տրամադրում փորձնական կարգով ստեղծված «Գրականություն 7» («Զանգակ» հրտ.), «Գրականություն 7» («Անտարես» հրտ.), «Ինֆորմատիկա 7» (Սիսթեմ» հրտ.), «Կենսաբանություն 7» («Աստղիկ Գրատուն» հրտ.), «Հայոց պատմություն 7» («Անտարես» հրտ.), «Հասարակագիտություն 8» («Տիգրան Մեծ» հրտ.), «Քիմիա 7» («Արևիկ» հրտ.), «Ֆիզիկա 7» («Անտարես» հրտ.) դասագրքերի և այդ դասագրքերի ուսուցչի ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները (տեղադրված են ստորև) և առաջարկում է դրանք, որպես ուսումնաօժանդակ նյութ, օգտագործել տվյալ առարկայի դասավանդման ընթացքում։
           Նպատակն է, ձեր կողմից կատարված դիտարկումների հիման վրա «Դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչներում» կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որի արդյունքում ձեր աշխատանքին և սովորողի ուսումնառությանն օժանդակելու նպատակով մշակվող նյութերը կլինեն ավելի արդյունավետ։
         Ձեր կարծիքները կարևոր են մեզ համար, ուստի խնդրում ենք օգտագործման ընթացքում յուրաքանչյուր դասագրքի և դրա ուսուցչի ձեռնարկի վերաբերյալ ձևավորված դիտարկումները գրառել dshh.am կայքի «Դասագիրք ուսուցչին» բաժնի՝ տվյալ դասագրքի էջում տեղադրված դիտարկումների ձևաթղթում:
         Ձեր դիտարկումները կարող եք ներկայացնել մինչև 30.05.2022թ․, որոնց վերաբերյալ կստանաք հետադարձ  արձագանք։

         Շնորհակալություն համագործակցության համար։