դասագրքերի-վարկանիշային -գնահատում-2

Դասագրքերի վարկանիշային գնահատում

    Փորձնական կարգով ստեղծված դասագրքերի վերաբերյալ ուսուցիչների կարծիքը ստանալու նպատակով՝ 2021 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 18-ը ուսուցիչների շրջանում անց է կացվում մի քանի անուն դասագրքերի և դասագրքերի ուսուցչի ձեռնարկների վարկանիշային գնահատում:
Դասագրքերի գնահատմանը ուսուցիչների ներգրավման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2019 թվականին անցկացված հարցման արդյունքներից, որին մասնակցել են մաթեմատիկա, տեխնոլոգիա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և հայոց պատմություն առարկաները դասավանդող ուսուցիչները: Հարցման մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 97 %-ը, ցանկություն է հայտնել մասնացկել իր կողմից դասավանդվող առարկայի դասագրքի համակողմանի՝ բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի, ձևավորման և դասագրքի ուսուցչի ձեռնարկի գնահատմանը, ինչը որոշիչ ազդեցություն կունենա դասագրքերի գնահատման վերջնարդյունքների ձևավորման և դասագրքի ընտրության գործընթացում:
   Մասնակցելով դասագրքերի փորձնական գնահատմանը՝ ուսուցիչը հնարավորություն կունենա նաև զարգացնել իր գնահատման հմտությունները, առավել արժանահավատ ու հիմնավոր դարձնել իր կողմից տրվող գնահատականը, հայտնել իր կարծիքը դասագրքի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ, ցանկության դեպքում՝ համագործակցել դասագրքաստեղծման գործընթացի կողմերի հետ:

 

 

Հարցաթերթի լրացման ուղեցույց՝