Մեր Մասին

Մեր մասին

  ՀՀ յուրաքանչյուր դպրոցի դասագրքերով և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով ապահովումը, ուսուցիչների
վերապատրաստումների իրականացումը, կրթական համակարգում նորարարական ծրագրերի մշակումն ու իրագործումը մեր գործունեության առաջնահերթություններն են:

Մենք ձգտում ենք ՀՀ կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված տեսլականի շրջանակում ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին: 1997 թ.-ից մինչ օրս Հիմնադրամը հաջողությամբ իրագործում է իր այս առաքելությունը:

   Համոզված ենք, որ դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի մշտական բարելավմանն ուղղված հայեցակարգերի լրամշակումը պետք է իրականացվի միջազգային և տեղական լավագույն փորձի, գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական քննարկումների փոխլրացչական կապի ճանապարհով:

  Մեզ համար հատկապես կարևոր են նշված գործընթացներում ուսուցչի դերի մշտական բարձրացումը և նրա ակտիվ ներգրավվածության ապահովումը, ինչին և հետամուտ ենք յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս:

   Գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մշակում ենք համակարգեր, որոնք կատարվող աշխատանքները կդարձնեն առավել թափանցիկ և մատչելի:

  Կատարված և ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, դրանց արդյունքների հրապարակումը արտացոլվում է մեր կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվություններում:

ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

  • ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ
    ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
    էլեկտրոնային հասցե՝ [email protected]
    հեռախոս՝ +374 10 575 643
  • ԼԻԼԻԹ ՄԱՐՈՒԹՅԱՆ
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
    էլեկտրոնային հասցե՝ [email protected]
    հեռախոս՝ +374 93 565 478
  • ՆՎԵՐ ԱՐԶՈՒՆՅԱՆ
    ԻՐԱՎԱԲԱՆ
    էլեկտրոնային հասցե՝ [email protected]
    հեռախոս՝ +374 10 575 643
  • ԿԱՐԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
    ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
    էլեկտրոնային հասցե՝ [email protected]
    հեռախոս՝ +374 10 575 643
  • ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
    ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
    էլեկտրոնային հասցե՝ [email protected]
    հեռախոս՝ +374 10 575 643