Սեմինարներ նվիրված Դասագրքերի որակական բնութագրիչներին և չափանիշներին

Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
previous arrow
next arrow
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
previous arrow
next arrow

  «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերից ձևավորված խմբերի հետ, 2022 թվականի ապրիլի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեցին հեռավար 7 սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերի որակական բնութագրիչների և չափանիշների վերաբերյալ:  

  Սեմինարները վարել է Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը:

  Սեմինարների նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա դասագրք(եր)ին ներկայացվող որակական այն պահանջներին, որոնք հատկանշական են ուսումնական բոլոր առարկաների դասագրքերի համար, այդ պահանջներին համապատասխան մշակված չափանիշների և որակական բնութագրիչների ընդհանրական ցանկին, ինչպես նաև ուսուցիչների մոտ զարգացնել հմտություններ ու կարողություններ՝ առարկաների և կրթական աստիճանների առանձնահատկություններից ելնելով դասագրք(եր)ի համար ընտրել, լրամշակել կամ ձևավորել նոր չափանիշներ և բնութագրիչներ:

  Սեմինարների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են դասագրքերի բովանդակությանը և բովանդակության արտահայտման եղանակին ու ձևին՝ դասագրքի մեթոդական ապարատին, շարադրման լեզվին ու ձևավորմանը վերաբերող չափանիշներն ու դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող բնութագրիչները, տրվել են դրանց պարզաբանումներն ու մեկնաբանումները:

  Ուսուցիչների համար պարզաբանվել է, որ այդ չափանիշներն ու բնութագրիչները ուղղորդող և կողնորոշող դեր ունեն դասագիրք ստեղծող հեղինակների ու հրատարակիչների, ինչպես նաև դրանց որակը գնահատող փորձագետների համար:   Ներկայացվել են նաև մրցույթում ներկայացված դասագրքերի գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը, գնահատման ընթացքում հաշվի առնվող գործոնները, ինչպես նաև՝ դասագրք(եր)ում նշված բնութագրիչների առկայության չափին համապատասխան տրվող միավորները:

  Տեսական նյութերի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ, մտքերի փոխանակում, հարցուպատասխան ներկայացվող նյութի և ուսուցիչներին հետաքրքրով հարակից թեմաների, հարցերի շուրջ:

  Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ դիտարկումներ և պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

Սեմինար

 Սեմինար նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ 

կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Խորհրդաժողով Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ
Խորհրդաժողով Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ

 Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը, «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, 2022 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպեց խորհրդաժողով և հեռավար հանդիպում՝  Ծրագրում ընդգրկված ուսուցիչների և «Զանգակ», «Տիգրան Մեծ», «Մանմար», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Սիստեմ» և «Մարի» հրատարակչությունների մասնակցությամբ: Հանդիպումները կազմակերպվել են Ծրագրում ընդգրկված ուսուցիչներին հրատարակիչների և հրատարակչական գործի հետ ծանոթացնելու նպատակով՝ նրանց հետ հետագա համագործակցության հիմքեր ձևավորելու ակնկալիքով: Հունիսի 6-ի առկա հանդիպումն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցում, որին մասնակցեցին շուրջ 100 ուսուցիչ և 9 հրատարակչությունների 20 ներկայացուցիչ:   Առկա հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չունեցած ուսուցիչների համար՝ ԴՏՀՏՇՀ-ն հունիսի 7-ին նույն խորհրդակցությունն անցկացրեց հեռավար՝ Զում հարթակում, որին մասնակցեցին շուրջ 80 ուսուցիչ:  […]

previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
previous arrow
next arrow

  «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:

  Սեմինարի նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:

  Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին.

  • Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները:
  • Ծրագրերի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները և կապը հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ:
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում:
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշիչներում և ծրագրում:
  • Ուսումնական գործունեության հիմնական տեսակները:

 

  Սեմինարը վարում էր «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների բովանդակային և փորձագիտական հարցերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերի, ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

 Տեսական նյութի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների շուրջ, ինչպես նաև արտահայտվել են տեսակետներ, կարծիքներ գործող և փորձարկվող առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ:

Առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարներ (շարունակություն)

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի ապրիլի 2-12-ն իրականացրել է «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» և «Օտար լեզուներ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքներ՝ Ծրագրում ընդգրկված պատմության, հասարակագիտության և օտար լեզուների ուսուցիչների համակազմերի հետ:
Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
  • Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
  • Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
  • Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
  • Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Ուսումնական գործունեության տեսակները,
  • Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
  • Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:

Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական աշխատանքներով, հարցուպատասխաններով, ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, տեսակետների շուրջ:
Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Մասնավորապես, «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ դասընթացները պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցիչների հետ անցկացրել են պ.գ.թ. Լիլիթ Մկրտչյանը և Հայաստան Գրիգորյանը, «Օտար լեզուների» սեմինարները՝ բ.գ.թ. Քրիստինե Սողիկյանը:   Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Սեմինարների ավարտին ուսուցիչներին տրվել է գործնական առաջադրանք՝ առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ:
Առաջիկայում կշարունակվեն Ծրագրի միջոցառումները՝ համաձայն Ծրագրի ճանապարհային քարտեզի: Կանցկացվեն նաև «Ֆիզիկական կուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները՝ տվյալ առարկաների ուսուցիչների համակազմի համար:

Ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքների լուսաբանմանը հետևեք մեր պաշտոնական dshh.am կայքում և ֆեյսբուքյան էջում:

Առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարներ

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow

 Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մարտի 3-ից մեկնարկել է առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքները՝   Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերի հետ:

 Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:

 Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
  • Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
  • Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
  • Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
  • Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Ուսումնական գործունեության տեսակները,
  • Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
  • Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:

  Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական, խմբային աշխատանքներով, հարցուպատասխաններով, ինչպես նաև ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, նկատառումների շուրջ:

 Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

 Մարտ ամսվա ընթացքում անցկացվել են հետևյալ առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները.

  • Տարրական դասարաններում դասավանդվող «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Աստղիկ Բալայան,
  • Տարրական դասարաններում դասավանդվող «Մաթեմատիկա», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Լիդա Ավանեսյան,
  • «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Գայանե Մկրտչյան,
  • «Աշխարհագրություն», «Բնություն», սեմինարավար՝ աշխ.գ.թ. Արմեն Հովսեփյան,
  • «Ֆիզիկա», «Բնագիտություն», սեմինարավար՝ ֆ.մ.գ.թ. Գագիկ Մելիքյան,
  • «Կենսաբանություն», սեմինարավար՝ կենս.գ.թ.Նարինե Քաջիկյան,
  • «Քիմիա», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
  • «Մաթեմատիկա», սեմինարավարներ՝ փիլ.գ.թ. Սարիբեկ Հակոբյան, տեխ.գ.թ. Աշոտ Աբրահամյան,
  • «Տեխնոլոգիա», սեմինարավար՝ տեխ.գ.թ.Նունե Օրդյան,
  • «Արվեստ-արհեստ» բնագավառ, սեմինարավար՝ Մարիամ Պետրոսյան:

 Ապրիլ ամսվա ընթացքում կշարունակվեն առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինար-պարապմունքները, որոնց կմասնակցեն ծրագրում ներգրավված պատմություն, հասարակագիտություն, օտար լեզուներ, ֆիզիկական կուլտուրա և ՆԶՊ առարկաների ուսուցիչները:

Խորհրդակցություն

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» կարգի նախագծի վերաբերյալ

2022 թվականի փետրվարի 17-18-ին Ծաղկաձորում անցկացվեց Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա խորհրդակցական նիստ՝ հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման և հրատարակման հիմնահարցերի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» կարգի նախագիծը, վերջինիս վերաբերյալ Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի հիմնական դիտողություններն ու առաջարկությունները, քննարկվեցին դասագրքերի ստեղծման, գնահատման փորձարկման, հրատարակման փուլերի գործընթացների վերաբերյալ ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու այլ սկզբունքային հարցեր:

ԴՏՀՏՇՀ-ի խորհրդի անդամների կողմից ծավալվեց մտքերի փոխանակում վերոնշյալ կարգի վերաբերյալ, հնչեցին տեսակետներ խնդրահարույց դրույթների շուրջ և արվեցին մի շարք առաջարկներ գործընթացի բարելավման ուղղությամբ:

ԴՏՀՏՇՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ քննարկումների ընթացքում արված առաջարկություններն ու դիտարկումները կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

խորհրդակցություն դասագրքաստեղծման աշխատանքների շրջանակներում

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում
«Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում 2021 թ. նոյեմբերի 3-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական խորհրդատվական հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք դպրոցների՝ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:
Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներին ուսուցիչների մասնակցությաան կարևորությունն ու ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:
Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող կարողություններն ու դրանց կիրառության հնարավորությունները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ուսուցիչներին տրվող գործնական առաջադրանքի պահանջների վերաբերյալ:
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու ծրագրային քայլերը, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի փոխանակում և քննարկումներ՝ ծրագրի բովանդակային ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ: Ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի և ուսուցչի ձեռնարկի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, ներկայացնել վերջիններիս բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում իրականացվող հետագա գործողությունները, կձևավորվեն և կհստակեցվեն վերապատրաստումների կազմակերպման շրջանակները, ժամկետներն ու ձևաչափերը:
Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել Երևան քաղաքի և հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:
Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

խորհրդակցություն դասագրքաստեղծման աշխատանքների շրջանակներում

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում
Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 29-ին Գավառի թ. 2 միջնակարգ դպրոցում անցկացրեց խորհրդատվական հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների՝ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:
Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներին ուսուցիչների մասնակցությաան կարևորությունը և ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:
Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող կարողություններն ու դրանց կիրառության հնարավորությունները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ուսուցիչներին տրվող գործնական առաջադրանքի պահանջների վերաբերյալ:
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու ծրագրային քայլերը, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի փոխանակում և քննարկումներ՝ ծրագրի բովանդակային ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ: Ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի և ուսուցչի ձեռնարկի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, ներկայացնել վերջիններիս բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում իրականացվող հետագա գործողությունները, կձևավորվեն և կհստակեցվեն վերապատրաստումների կազմակերպման շրջանակները, ժամկետներն ու ձևաչափերը:
Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել Երևան քաղաքի և հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:
Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

Խորհրդակցություն դասագրքաստեղծման աշխատանքների շրջանակներում

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում
Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 29-ին Հրազդանի թ. 8 դպրոցում անցկացրեց խորհրդատվական հանդիպում Հրազդան քաղաքի և հարակից մի քանի համայնքների՝ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:
Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներին ուսուցիչների մասնակցությաան կարևորությունը և ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:
Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող կարողություններն ու դրանց կիրառության հնարավորությունները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ուսուցիչներին տրվող գործնական առաջադրանքի պահանջների վերաբերյալ:
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու ծրագրային քայլերը, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի փոխանակում և քննարկումներ՝ ծրագրի բովանդակային ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ: Ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի և ուսուցչի ձեռնարկի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, ներկայացնել վերջիններիս բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում իրականացվող հետագա գործողությունները, կձևավորվեն և կհստակեցվեն վերապատրաստումների կազմակերպման շրջանակները, ժամկետներն ու ձևաչափերը:
Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել Երևան քաղաքի և հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:
Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

Խորհրդակցություն դասագրքստեղծման աշխատանքների շրջանակներում

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում  

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 27-ին Վանաձորի թ. 20 հիմնական դպրոցում անցկացրեց հերթական խորհրդատվական հանդիպումը Լոռու մարզի` ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչների հետ

Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներին  ուսուցիչների մասնակցությաան կարևորությունը և ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող կարողություններն ու դրանց կիրառության հնարավորությունները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ուսուցիչներին տրվող գործնական առաջադրանքի պահանջների վերաբերյալ:    

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու ծրագրային քայլերը, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի փոխանակում և քննարկումներ՝ ծրագրի բովանդակային ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ: Ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի և ուսուցչի ձեռնարկի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, ներկայացնել վերջիններիս բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում իրականացվող հետագա գործողությունները, կձևավորվեն և կհստակեցվեն վերապատրաստումների կազմակերպման շրջանակները, ժամկետներն ու ձևաչափերը,:

 

Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: