Սեմինար

0
(0)

 Սեմինար նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ 

կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Խորհրդաժողով Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ
Խորհրդաժողով Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ

 Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը, «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, 2022 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպեց խորհրդաժողով և հեռավար հանդիպում՝  Ծրագրում ընդգրկված ուսուցիչների և «Զանգակ», «Տիգրան Մեծ», «Մանմար», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Սիստեմ» և «Մարի» հրատարակչությունների մասնակցությամբ: Հանդիպումները կազմակերպվել են Ծրագրում ընդգրկված ուսուցիչներին հրատարակիչների և հրատարակչական գործի հետ ծանոթացնելու նպատակով՝ նրանց հետ հետագա համագործակցության հիմքեր ձևավորելու ակնկալիքով: Հունիսի 6-ի առկա հանդիպումն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցում, որին մասնակցեցին շուրջ 100 ուսուցիչ և 9 հրատարակչությունների 20 ներկայացուցիչ:   Առկա հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չունեցած ուսուցիչների համար՝ ԴՏՀՏՇՀ-ն հունիսի 7-ին նույն խորհրդակցությունն անցկացրեց հեռավար՝ Զում հարթակում, որին մասնակցեցին շուրջ 80 ուսուցիչ:  […]

previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
previous arrow
next arrow

  «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:

  Սեմինարի նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:

  Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին.

  • Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները:
  • Ծրագրերի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները և կապը հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ:
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում:
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշիչներում և ծրագրում:
  • Ուսումնական գործունեության հիմնական տեսակները:

 

  Սեմինարը վարում էր «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների բովանդակային և փորձագիտական հարցերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերի, ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

 Տեսական նյութի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների շուրջ, ինչպես նաև արտահայտվել են տեսակետներ, կարծիքներ գործող և փորձարկվող առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ: