Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

  Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 14-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված Զանգակ հրատարակչության «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
  Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:
  Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Գրականություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, սովորողի  մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակների կողմից բարձր գնահատանքի արժանացան ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու առաջարկները փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ: Հեղինակները նշեցին, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն ու կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն ընդգծեց, որ ուսուցիչների դերն ու մասնակցությունը կարևոր է ինչպես դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքերի և ՈՒՁ-ների ստեղծման, դրանց գնահատման գործիքակազմի բարելավման համար, այնպես էլ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում ակտիվ ներգրավվածության առումով: Նա նշեց, որ ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն մյուս ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։

Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

 

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 12-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Գրականություն 7» («Անտարես» հրատ.) դասագիրքը և ՈՒսուցչի ձեռնարկը մշակած հեղինակային խմբի անդամների և դասագիրքը գնահատած՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի ուսուցիչների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին, ուսուցչի ձեռնարկներին ներկայացվող պահանջներն ու որակական բնութագրիչները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հուզող հարցերը:

ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:

Հեղինակային խումբը ներկայացրեց «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, ներառված նորարարությունները, դրանց կիրառման նպատակն ու անհրաժեշտությունը արդի ուսուցման գործընթացներում, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները փորձնական դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: ՈՒսուցիչների կողմից ներկայացված արժեքավոր առաջարկներն ու դիտողությունները հեղինակների կողմից հաշվի կառնվեն դասագրքի և ՈՒՁ-ի լրամշակման ժամանակ:

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն իր խոսքում կարևորեց փորձնական դասագրքերի վարկանիշային գնահատմանն ուսուցիչների մասնակցությունն ու նրանց կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները՝ որակյալ դասագրքերի, ՈՒՁ-ների և այլ ուսումնական նյութերի ստեղծման, վերջիններիս գնահատման գործիքակազմի փորձարկման և դրանց բարելավման գործընթացներում: Նա ուսուցիչներին ներկայացրեց նոր սերնդի դասագրքերի կառուցվածքը, խնդրեց, որ ուսուցիչները հայտնեն իրենց տեսակետը՝ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում նաև իրենց մասնակցության և ներգրավվածության մասին։ Ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն այլ ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ Գ․ Գասպարյանը ուսուցիչներին ուղղորդեց նաև ՈՒՁ-ներն ուսումնասիրելիս և գնահատելիս հաշվի առնել այն սկզբունքը, թե որքանով է ՈՒՁ-ում հիմնավոր ներկայացված և մեկնաբանված դասագրքում ներառված ուսումնական նյութերի նպատակը, անհրաժեշտությունը, դրանց կիրառման և գնահատման ձևերը: Նա նաև նշեց, որ ուսուցիչների հանդիպում-քննարկումները դասագրքաստեղծ թիմերի հետ կլինեն շարունակական և անհրաժեշտության դեպքում կանցկացվեն ինչպես հեռավար, այնպես էլ՝ ՀՀ մարզային հանդիպումների ձևաչափերով: 

Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը և անցկացված հանդիպումների լուսաբանումը կներակյացվի ԴՏՀՏՇՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում <<Ֆիզիկա 7>> փորձնական դասագրքի շուրջ

   Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում 2021 թվականի մայիսի 7-ին    ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ֆիզիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկում։
 Հանդիպումը կազմակերպվել էր՝ փորձնական «Ֆիզիկա 7» դասագիրքը և փորձնական վարկանիշային գնահատման գործիքակազմը ուսուցիչներին ներկայացնելու նպատակով։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են դասագրքի մշակման նոր մոտեցումները, փորձնական վարկանիշային գնահատմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, ինչպես նաև ուսուցիչների կողմից ներկայացրած առաջարկները և դիտողությունները։
  Նման հանդիպումները կլինեն շարունակական և կկազմակերպվեն նաև մյուս դասագրքերի հեղինակային խմբերի հետ։
 Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը, հանդիպումից մի քանի օր առաջ, կտեղադրվի մեր էջում։

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մշակվել է «Հանրակրթության չափորոշչային ընդհանրական հասկացությունների տեղեկագիրքը», որում ընդգրկված են հանրակրթության բովանդակությունն արտացոլող ավելի քան 330 հասկացություններ, որոնք ունեն ճանաչողական համընդհանուր նշանակություն և կիրառության լայն դաշտ:

Տեղեկագրքում ընդգրկված հասկացությունները վերցված են հանրակրթության պետական նոր չափորոշչից և առարկայական չափորոշիչներից, և դրանց բացատրության նպատակն է նպաստել չափորոշչում ներկայացված կարողունակությունների ու վերջնարդյունքների ձևակերպումներում գործածված այդ տերմինների և այլ բառակապակցությունների իմաստների ընկալմանն ու պարզաբանմանը:

Տեղեկագիրքը նախատեսված է ուսուցիչների, կրթական ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, ուսումնական նյութեր մշակողների և կրթության բովանդակությամբ հետաքրքրվողների համար:

Մարզային մասնագետների դասընթաց

23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստման դասընթաց «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով: Վերապատրաստման դասընթացը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև…