ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարափոփոխ այս աշխարհում հանրակրթության ոլորտի շահառուների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացումը ԴՇՀ-ի գործունեության առանցքային ուղղություններից է:
Վերապատրաստումները միտված են ժամանակի զարգացումներին համահունչ հանրակրթության շահառուների մասնագիտական ու անձնային որակների բարձրացմանը, ուսուցչի դերի ու վարկանիշի արժևորմանը՝ արդյունքում նպաստելով կրթության որակի բարելավմանն ու արդիականացմանը:
Վերապատրաստման դասընթացները հասցեագրված են հետևյալ թիրախային խմբերին.
· ուսուցիչներ,
· տնօրեններ, փոխտնօրեններ,
· դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի հեղինակներ, փորձաքննություն, փորձարկում իրականացնողներ և այդ գործընթացների այլ մասնակիցներ,
· էլեկտրոնային կրթական ռեսուրսներ ստեղծողներ,
· մանկավարժի և կրթության կառավարման որակավորում ստացող ուսանողներ:
ԴՇՀ-ի կողմից իրականացվող մասնագիտական զարգացման և վերապատրաստման դասընթացների հիմնական ուղղություններն են՝
· ժամանակակից ուսուցման գործընթացի առանձնահատկությունները, դասավանդման ու գնահատման նոր մեթոդները.
· կրթական նոր միջավայրի ձևավորման խնդիրները.
· դասագրքերի մշակման, գնահատման ու փորձարկման գործընթացները.
· կրթական ռեսուրսների ստեղծման և կիրառման գործընթացները.
· հետազոտական և նախագծային աշխատանքների մշակման ու իրականացման սկզբունքները, մեթոդները.
· դպրոցի զարգացման ծրագրի մշակման առանձնահատկությունները.
· ուսուցչի անձնային որակների, մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացումը.
· ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառումը: