ԴՇՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԴՇՀ-ի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ), որը բաղկացած է առավելագույնը 17 անդամից:
Խորհրդի իրավասություններն են՝
· ԴՇՀ-ի ռազմավարական ծրագրի հաստատումը․
· ԴՇՀ-ի տարեկան բյուջեի, ֆինանսական և գործունեության հաշվետվությունների հաստատումը․
· ԴՇՀ-ի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը․
· Խորհրդի նոր անդամների ընտրությունը և Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը․
· Խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը․
· տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը․
· ԴՇՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը․
· օրենքով, կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը։
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
ԴՇՀ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԴՇՀ-ի Գործադիր տնօրենը, ով կազմակերպում և իրականացնում է ԴՇՀ-ի ամենօրյա գործունեությունը՝ կանոնադրության դրույթներին, Խորհրդի որոշումներին և հանձնարարություններին համապատասխան:
Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով և ԴՇՀ-ի կանոնադրությամբ: Նրա իրավասությանն են պատկանում ԴՇՀ-ի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ օրենքով և կանոնադրությամբ Խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:
ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
էլեկտրոնային հասցե՝ gorgasparyan@dshh.am
հեռախոս՝ +374 10 575 643