dshh.am կայքը (այսուհետ՝ Կայք) շահագործվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՇՀ) կողմից: Սույն փաստաթղթում և Կայքում զետեղված նյութերում գործածվող «մենք», «մեզ» և «մեր» տերմինները վերաբերում են ԴՇՀ-ին: Կայքից օգտվելն իրականացվում է հետևյալ ընդհանուր դրույթներին և պայմաններին համապատասխան (այսուհետ՝ «Պայմաններ»), որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում, թարմացվում են: Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել Պայմանները: Պայմանները տարածվում են Կայքի բոլոր օգտատերերի վրա: Եթե Դուք մուտք եք գործում և օգտվում Կայքից, ապա Դուք ընդունում և համաձայնում եք պահպանել Պայմանները և մեր Գաղտնիության քաղաքականությունը: Եթե Դուք համաձայն չեք Պայմաններին կամ մեր Գաղտնիության քաղաքականությանը, ապա Դուք իրավասու չեք օգտվել Կայքի ծառայություններից:
Դուք համաձայնվում եք օգտագործել Կայքը միայն օրինական նպատակներով՝ չխախտելով հեղինակային, մտավոր սեփականության և հարակից իրավունքների ու գաղտնիության մասին օրենսդրությունը: Դուք համաձայնվում եք չօգտագործել Կայքը որևէ գործունեություն իրականացնելու համար, որը կխախտի որևէ օրենք և կհանգեցնի քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվության: Դուք համաձայնվում եք չմիջամտել Կայքի ցանցին կամ անվտանգության համակարգերին կամ ստանալ չարտոնված մուտքի հնարավորություն։
Մենք իրավունք ենք վերապահում մեզ՝ հրաժարվելու ծառայություն մատուցել որևէ մեկին՝ ցանկացած ժամանակ, հիմնավոր պատճառներով: Մենք իրավունք ենք վերապահում մեզ՝ Կայքում կատարելու ցանկացած փոփոխություն: Մենք կարող ենք սահմանել լրացուցիչ կանոններ կամ սահմանափակումներ Կայքի օգտագործման համար: Մենք կարող ենք մեր հայեցողությամբ սահմանափակել մեր ապրանքների կամ ծառայությունների վաճառքը: Մեր ապրանքների կամ ծառայությունների գները ենթակա են փոփոխման՝ առանց ծանուցման: Դուք համաձայնում եք պարբերաբար վերանայել Պայմանները, և Ձեր կողմից Կայքի շարունակական մուտքը կամ օգտագործումը կնշանակի, որ Դուք համաձայն եք ցանկացած փոփոխության հետ:
Կայքում տրված՝ Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի կամ էջերի հղումները նախատեսված են միայն տեղեկատվական նպատակով և հարմարության համար: Մենք չենք ստուգում, հաստատում Կայքի հետ կապված կամ հղումով անցնող որևէ այլ կայքի կամ էջի բովանդակությունը և պատասխանատվություն չենք կրում դրանցում նշված տեղեկությունների, որևէ երրորդ կողմի կարծիքների, խորհուրդների, նրանց կողմից վաճառվող, տրամադրվող ապրանքների, ծառայությունների և այլ տեղեկատվության համար: Հղումների միջոցով ցանկացած այլ կայքերի կամ էջերի հետ կապն իրականացվում է բացառապես Ձեր ռիսկով, և մենք պատասխանատվություն չենք կրում դրա հետ կապված որևէ վնասի կամ այլ հետևանքների համար:
Դուք համաձայնվում եք մեզ տրամադրել ճշգրիտ անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ Ձեր անունը, ազգանունը, էլ.փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ: Դուք մեզ լիազորում եք հավաքել և օգտագործել այս տեղեկատվությունը Ձեզ հետ կապ հաստատելու համար՝ համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության: Խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը՝ իմանալու համար, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում Ձեր անձնական տվյալները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կայքը կարող է պարունակել տպագրական սխալներ կամ անճշտություններ և կարող է տվյալ պահին ամբողջական համալրված կամ հասանելի չլինել: Մենք իրավունք ենք վերապահում մեզ՝ շտկելու ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում և փոփոխելու կամ թարմացնելու տեղեկատվությունը ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման։ Մենք չենք պարտավորվում թարմացնել, փոփոխել կամ պարզաբանել Կայքի տեղեկատվությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Կայքի մուտքն ու օգտագործումը պահանջում է համատեղելի շարժական սարք/վեբ բրաուզեր և ինտերնետ կապ: Չնայած մենք աշխատում ենք dshh.am-ի աշխատանքը համատեղելի դարձնել տարբեր սարքերի հետ, այնուհանդերձ չենք երաշխավորում, որ Կայքը կաշխատի բոլոր սարքերի հետ: Ձեր պարտականությունն է ապահովել, որ Ձեր համակարգիչը կամ շարժական սարքը համապատասխանեն համատեղելիության մեր պահանջներին: Կայքի Ձեր օգտագործումը կարող է տարբեր լինել ֆունկցիոնալությամբ, հասանելիությամբ և որակով՝ կախված սարքի տեսակից և օպերացիոն համակարգից, որը Դուք օգտագործում եք։ ԴՇՀ–ն պատասխանատվություն չի կրում Ձեր սարքերի և սարքավորումների հետ կապված որևէ գործառույթի բացակայության համար (ինտերնետ կապ, օպերացիոն համակարգ կամ կարգավորումներ, ծրագրակազմ և այլն):
Կայքի օգտագործումն իրականացվում է բացառապես Ձեր ռիսկով, և Դուք ստանձնում եք ամբողջական պատասխանատվություն Կայքի օգտագործման հետ կապված ցանկացած ծախսերի համար: Մենք պատասխանատվություն չենք կրում Կայքի օգտագործման հետ կապված որևէ վնասի կամ կորստի համար:
Պայմանները և դրանցում նշված փաստաթղթերը ներկայացնում են Ձեր և մեր միջև ամբողջական համաձայնագիրը և փոխարինում են Ձեր և մեր միջև ցանկացած նախնական համաձայնությանը, փոխըմբռնմանը կամ պայմանավորվածությանը՝ բանավոր կամ գրավոր: Ե՛վ Դուք, և՛ մենք ընդունում ենք, որ այս Պայմանների մեջ մտնելիս ո՛չ Դուք, ո՛չ մենք չենք հիմնվել որևէ մեկի կողմից տրված որևէ երաշխավորության, պարտավորության կամ խոստման վրա։
Խնդրում ենք բոլոր հարցերը, մեկնաբանությունները և արձագանքներն ուղարկել մեզ՝ info@dshh.am հասցեով: