Հանրակրթական դպրոցների դասագրքերի ստեղծման և ներդրման նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել դասագրքերի ոչ միայն փորձաքննություն, այլ նաև՝ փորձարկում։ Այս էջում տեղադրված են փորձարկվող դասագրքերը: Դասագրքերի փորձարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել են մեթոդական ցուցումներ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր դասագրքի համար ուսուցչի գնահատման ու դիտարկումների հարցաթերթիկ։ Փորձարկման արդյունքները տրամադրվում են հեղինակներին՝ ըստ անհրաժեշտության դասագրքերում փոփոխություններ կատարելու նպատակով։ |