Կառավարման ավտոմատացված համակարգի (ԿԱՀ) ներդրումը և գործարկումը միտված է առավել համակարգված, արդյունավետ և թափանցիկ դարձնելու ԴՇՀ-ի միջոցով հրատարակվող 5-12-րդ դասարանների դասագրքերով սովորողներին ապահովելու գործընթացը: ԿԱՀ-ին կարող են միանալ այն իրավաբանական անձինք, որոնք ընդգրկված են ԴՇՀ-ի համակարգում և ունեն Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա:

ԿԱՀ-ն հնարավորություն է ընձեռում հաստատությունների ձևավորած պատվերներից ինքնաշխատ կերպով ձևավորելու դասագրքերի ընդհանուր պատվերը, առցանց և հրապարակային ստանալու տեղեկատվություն համակարգում ընդգրկված հաստատությունների, դասագրքերի, ներդրվող գումարների և հաշվետվությունների վերաբերյալ։ Համակարգի միջոցով դասագրքաշրջանառության փաստաթղթային և տեղեկատվական գործառույթները ևս իրականացվում են առցանց՝ ապահովելով դասագրքերի շրջանառման գործընթացի անընդհատությունը հնարավորինս քիչ ռեսուրսներով։

ԿԱՀ-ն անընդհատ զարգացող հարթակ է, որտեղ պարբերաբար կատարվում են ծրագրային թարմացումներ, ներդրվում են նոր գործառույթներ։