ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.Սույն պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում և կարգավորում են «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» (այսուհետ՝ ԴՇՀ) dshh.am կայքով (այսուհետ՝ Կայք, dshh.am) ԴՇՀ-ի կողմից մատուցվող դասագրքերի և այլ ուսումնական նյութերի օգտագործման ծառայությունների և դրանց էլեկտրոնային առևտրի հետ կապված իրավահարաբերությունները։
2.Մուտք գործելով Կայք, օգտվելով Կայքի ցանկացած ծառայությունից կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ օգտատեր, հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն Պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ ԴՇՀ-ի կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, թե՝ Կայքի գրանցված օգտատեր:
3.Կայքի գրանցված հաճախորդներին վերաբերող կանոնները վերաբերում են միայն գրանցված անձանց, որոնք հնարավորություն են ստանում օգտվելու Կայքում առաջարկվող լրացուցիչ ծառայություններից։
4.ԴՇՀ-ն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել կամ լրացնել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում ԴՇՀ-ն Կայքում կհրապարակի նորացված Պայմանները՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Կայքից օգտվելու համար նոր պայմանները պարտադիր են՝ դրանք հրապարակելուց հետո։
5.Վեճերի դեպքում կողմերը պարտավոր են նախաձեռնել վեճի արտադատական լուծման ընթացակարգ` պահանջատեր կողմի գրավոր կամ էլեկտրոնային փոստով ներկայացվող դիմումի հիման վրա, որի ժամկետը սահմանվում է երկու շաբաթ՝ պահանջատիրոջ դիմումը ներկայացնելու պահից սկսած։ Կայքից օգտվելու հետ կապված վեճերը ընդդատյա են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։
6.Քննարկումներ, մեկնաբանություններ և Կայքում հրապարակային այլ արտահայտություններ անելիս հաճախորդները պարտավոր են հարգել ԴՇՀ-ի, վերջինիս աշխատակիցների, Կայքի այլ օգտատերերի և այլ անձանց իրավունքները, չանել վերջիններիս պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը արատավորող, թշնամանք կամ բռնություն քարոզող կամ հակաօրինական կոչեր պարունակող որևէ հրապարակումներ։
Հեղինակային իրավունք
- Կայքում ներկայացված ցանկացած նյութ պատկանում է ԴՇՀ-ին և պաշտպանված է հեղինակային իրավունքով:
- Ցանակացած մեջբերում կատարելիս պարտադիր է նշել dshh.am կայքը՝ որպես նյութի աղբյուր:
- Ընկերությանը պատկանող նյութերն առևտրային նպատակներով օգտագործելը կամ ամբողջ ծավալով կրկնօրինակելը կամ տարածելն արգելվում է և հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։
- Հեղինակային իրավունքների պաշտպանությունը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: