Զամբյուղը դատարկ է
✓ Ուսուցի՞չ եք։ Ձեր դասավանդումն ավելի արդյունավե՞տ կդառնա, եթե օգտագործեք Ձեր իսկ մշակած կրթական նյութերը։
✓ Աշակերտ կամ ուսանո՞ղ եք։ Ցանկանում եք Ձեր հետազոտությունը կամ նախագծային աշխատանքը ներկայացնել համակարգված ձևաչափո՞վ։
✓ Պարզապես ցանկանում եք ստեղծել Ձեր սեփական թվային գիրքը կամ ուսումնական ձեռնա՞րկը։
Ուրեմն Թղթապանակի ստեղծման գործիքը հենց Ձեզ համար է։
Մեր գործիքը հնարավորություն է տալիս ստեղծել թվայնացված գիրք ընդամենը մի քանի պարզ քայլով․
ներբեռնեք տարբեր ձևաչափի պատրաստի նյութեր,
ստեղծեք նոր էջեր՝ ավելացնելով տեքստեր ու նկարներ և ձևավորելով դրանք,
պահպանեք թղթապանակը մեր սերվերում կամ Ձեր համակարգչում։
Ազատվե՛ք փաստաթղթերի կույտերից՝ օգտվելով Ձեր աշխատանքն ավելի համակարգված, արդյունավետ ու ժամանակակից դարձնելու այս հնարավորությունից։
Նյութերի թվայնացման գործիքի կիրառումը հեշտացնում է PDF ֆայլերի հետ աշխատանքը՝ դարձնելով Ձեր ընթերցանությունն ավելի հարմար ու արդյունավետ:
Փաստաթղթերի ու գրքերի թվայնացումը հնարավորություն է տալիս՝
վայելել էջերի սահուն թերթումը՝ հեշտությամբ գտնելով անհրաժեշտ հատվածը,
կատարել նշումներ հենց էջերի վրա, ընդգծել կարևոր հատվածները, փոխել գույները,
ավելացնել էջանիշեր՝ վայրկյանների ընթացքում վերադառնալով կարևոր բաժիններ,
ներբեռնել ու տպել թվայնացված նյութը։
Մեր գործիքի շնորհիվ պասիվ ընթերցումը վերածվում է ակտիվ ուսումնասիրության՝ հեշտացնելով կրթական ու գիտական նյութերի հետ ուսուցիչների, աշակերտների, ուսանողների և հետազոտողների աշխատանքը։
Ունե՞ք տպագիր գրքեր, նկարված կամ PDF փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է վերածել խմբագրելի տեքստի։ Մոռացե՛ք տեքստը ձեռքով հավաքելու հոգնեցուցիչ աշխատանքի մասին։ Հայերեն տեքստի ճանաչման մեր գործիքը կանի դա ձեր փոխարեն։
Պարզապես վերբեռնեք ֆայլը և սեղմեք «Սկսել» կոճակը։ Րոպեներ անց կարող եք պատճենել ճանաչված տեքստը կամ ներբեռնել այն Word ձևաչափով։
Մենք հեշտացնում ենք հայալեզու կրթական ու գիտական նյութերի հետ աշխատանքը` խնայելով Ձեր թանկարժեք ժամանակը և նպաստելով թվային տիրույթում հայերեն բովանդակության տարածմանը։