Արհեստական բանականությունն (ԱԲ) այլևս ապագայի երևակայություն չէ. այն մեր կյանքում արդեն ամենուր է` աշխատավայրում, ուսուցչի գրասեղանին, սովորողի ձեռքում։ ԱԲ-ն օրեցօր վերափոխում է կրթական միջավայրը` առաջարկելով նոր հնարավորություններ, նոր ռիթմ ու նոր մտածողություն։

ԱԲ-ն վերաիմաստավորում է ուսուցման ձևերը, դասերի կառուցումը և նույնիսկ սովորելու մոտիվացիան։ Այն օգնում է ուսուցիչներին ձևավորել արդիական, անհատականացված և ստեղծագործ ուսուցում, սովորողներին՝ զարգացնել 21-րդ դարի հմտությունները՝ քննադատական, ստեղծագործական մտածողությունը, տեղեկության վերլուծությունը, համագործակցությունն ու ինքնուրույնությունը, իսկ դպրոցներին տալիս է ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և կառավարելու գործիքներ։

Այս էջում դուք կգտնեք օգտակար նյութեր ԱԲ-ի զարգացման միտումների, կրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ու ԱԲ-ի գործիքների կիրառության մասին, ինչպես նաև` ԱԲ-ի հիման վրա մշակված ուսումնական նյութեր, կրթական գործիքներ և լուծումներ, ինչը կօգնի դասավանդման ու ուսուցման գործընթացը դարձնել առավել արդյունավետ, հետաքրքիր և ուսուցողական։

Մեր մոտեցումն է` ԱԲ-ն մեզ չի փոխարինում, այն ընդլայնում է մեր կարողություններն ու ստեղծարարությունը։

ԱԲ-ն օգնում է ուսուցչին դառնալու առաջնորդ, սովորողին` հետազոտող, կրթական համակարգին` ավելի ճկուն և մարդակենտրոն։