12 Հունիս 2024

ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

    Կառավարման ավտոմատացված համակարգին միանալու համար կատարեք հետևյալ հաջորդական քայլերը.
  1. Կառավարման ավտոմատացված համակարգին միանալու համար, որպես իրավաբանական անձ պետք է նախ սահմանված կարգով ընդգրկվեք ԴՏՀՏՇՀ համակարգ:
  2. Եթե արդեն ընդգրկված եք ԴՏՀՏՇՀ համակարգում, ապա ԴՏՀՏՇՀ-ի կողմից Ձեր հաստատության պաշտոնական էլեկտրոնային հասցեին կստանաք հրավեր կառավարման ավտոմատացված համակարգին միանալու մասին:
  3. Հաստատելով հրավերը՝ կհայտնվեք համակարգի միջավայրում, որտեղ որպես էլեկտրոնային հասցե արդեն նշված կլինի Ձեր հաստատության պաշտոնական էլեկտրոնային հասցեն, իսկ գաղտնաբառը ընտրեք ինքներդ՝ հետևելով հրավերում նշված հրահանգներին:
  4. Գրանցվելուց հետո առաջին հերթին պետք է լրացնեք և էլեկտրոնային տարբերակով կնքեք հրավերին կցված ԴՏՀՏՇՀ-ի գործադիր տնօրենին ուղղված դիմումը, որով կհաստատեք Ձեր հաստատության պաշտոնական էլեկտրոնային հասցեն:
  5. Կնքված դիմումը կցեք համակարգի«Փաստաթղթեր» բաժնի համապատասխան տիրույթին: Այս 5 քայլերը հերթականությամբ կատարելուց հետո միայն Ձեր հաստատությունը կհամարվի միացած ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգին:

 

Կիսվել: