ԱԲ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Արհեստական բանականությունն այլևս ապագայի երևակայություն չէ․այն այսօր արդեն մեր դասասենյակներում է՝ որպես ուսուցման ստեղծագործ և խելացի օգնական։ ԱԲ-ն կարող է աջակցել ուսուցիչներին` առավել բովանդակալից կազմակերպել դասը, ստեղծել ուսումնական նյութեր, առաջադրանքներ և գնահատել արդյունքը, իսկ աշակերտներին՝ լինել ստեղծագործ,մոտիվացված, սովորել արդիական նյութերով և մասնակցային ձևով։
Կարևոր է իմանալ` ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել ԱԲ-ն, որ գործիքն ինչ նպատակով կիրառել` ուսուցման որակն ու արդյունքը բարելավելու համար։ Եվ միշտ հիշեք, որ ԱԲ-ին պետք է վերաբերվել որպես օգնականի, այլ ոչ թե վերջնական աշխատանք կատարողի։
Մեր պատրաստած «Արհեստական բանականության կիրառումը հանրակրթության մեջ» ուսուցչի ուղեցույցի Մաս 3-ում, որը ներկայացված է տեսանյութում, դուք կծանոթանաք հանրակրթության մեջ կիրառվող ԱԲ գործիքների տեսակներին, կստանաք խորհուրդներ դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:
Տեսանյութը ևս պատրաստված է ԱԲ գործիքների կիրառմամբ:
