ԷԴԳԱՐ ՉՐԱՂՅԱՆԻ՝ ԴՇՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԱԾ ԱԼԳՈՐԻԹՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Հպարտությամբ կիսվում ենք հայկական գիտական մտքի նոր ձեռքբերմամբ։
Մեր գործընկեր Էդգար Չրաղյանի «Սիմվոլիկ նեյրոնային կապի կոգնիտիվ ճարտարապետություն» (Symbolic Neuron Link Cognitive Architecture (SNL-CA)) նոր դասի ալգորիթմական համակարգը ստացել է միջազգային գիտական հայտնագործության կարգավիճակ (International Certificate of Scientific Discovery)։
SNL-CA-ն նորարարական մաթեմատիկական և ալգորիթմական ճարտարապետություն է, որը նախատեսված է՝
Ø կառուցվածքային պատճառահետևանքային վերլուծության մոտարկման,
Ø սիմվոլիկ և ենթասիմվոլիկ հաշվարկների համադրման,
Ø նեյրոնային համակարգերում բարձր մակարդակի տրամաբանական աբստրակցիայի իրականացման,
Ø կոգնիտիվ մոդելավորման նոր մեթոդաբանության ձևավորման համար։
SNL-CA-ն ուղղված է նեյրոնային ցանցերի հաշվարկային ուժի և մարդու տրամաբանական մտածողության կառուցվածքային բնույթի համադրմանը և նպատակ ունի ստեղծել ինտելեկտուալ համակարգեր, որոնք ոչ միայն սովորում են տվյալներից, այլև իրականացնում են կառուցվածքային տրամաբանական վերլուծություն՝ մոտենալով մարդկային մտածողության կառուցվածքին։
Այս բացառիկ գիտական հայտնագործության լաբորատոր փորձարկումներն իրականացվել են Դասագրքերի շրջանառու հիմնադրամում։
Հենց այս եզակի ճարտարապետության հիման վրա էլ այժմ ստեղծվում է ԴՇՀ-ի արհեստական բանականությունը, որը նոր նշաձող կսահմանի կրթական տեխնոլոգիաների ոլորտում։
