Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

«Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» (այսուհետ՝ Դասագրքաստեղծման) ծրագրի շրջանակներում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման շրջանառու հիմնադրամում (ԴՏՀՏՇՀ) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացվեց երկրորդ աշխատանքային հանդիպում-քննարկումը ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների հայոց լեզվի, օտար լեզուների և պատմության ուսուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրին ուսուցիչների արդյունավետ և գործուն ներգրավվածության ապահովման համար:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության դերի բարձրացման կարևորության մասին, ներկայացրեց ծրագրի նպատակներն ու աշխատանքների կազմակերպական հարցերը:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, մեթոդաբանությունը, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառության հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում ծրագրի իրականացման բովանդակային և կազմակերպչական հարցերի շուրջ, ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնելու իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասարանի դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, դասագրքի և դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում գործողությունների կազմակերպման մոտեցումները և վերապատրաստումների հետագա կազմակերպման ընթացքը:

Տեղեկացնում ենք, որ դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները, ըստ ուսումնական բնագավառների ձևավորված խմբերի, կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

 

 

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

  • Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ), կարևորելով դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և այդ գործընթացի տարբեր փուլերում ուսուցիչների ներգրավվածության ընդլայնման խնդիրները, մշակել և մեկնարկել է «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակ է ձևավորել և ներդնել դասագրքաստեղծման գործընթացում ուսուցիչների արդյունավետ և գործուն մասնակցությունն ապահովող նոր համակարգ: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման արդյունքում կձևավորվեն ՀՀ տարբեր տարածաշրջաններ ներկայացնող, տարբեր տիպի (գյուղական, քաղաքային, հիմնական, ավագ, միջնակարգ) դպրոցներում աշխատող և տարբեր ուսումնական բնագավառների առարկաներ դասավանդող այնպիսի ուսուցիչների համակազմեր, որոնք, անցնելով համապատասխան վերապատրաստումներ և ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, կարողունակ կլինեն պատշաճ մակարդակով իրականացնել դասագրքերի ստեղծման, գնահատման կամ փորձարկման աշխատանքներ։

Ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 1-ին ԴՏՀՏՇՀ-ում անցկացվել է առաջին աշխատանքային հանդիպում-քննարկումը ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների հայոց լեզվի, օտար լեզուների և տարրական դասարանների ուսուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության դերի բարձրացման կարևորության մասին, ներկայացրեց ծրագրի նպատակներն ու աշխատանքների կազմակերպական հարցերը:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, մեթոդաբանությունը, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում ծրագրի իրականացման բովանդակային և կազմակերպչական հարցերի շուրջ, նաև՝ ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասարանի դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ և դասագրքի ու դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում գործողությունների կազմակերպման մոտեցումները և վերապատրաստումների հետագա կազմակերպման ընթացքը:

Տեղեկացնում ենք, որ դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները, ըստ ուսումնական բնագավառների ձևավորված խմբերի, կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

Խորհրդատվության տրամադրում ուսուցիչներին

Հարգելի ուսուցիչ,

ԴՏՀՏՇՀ-ի պատվերով փորձնական ստեղծված և վարկանիշային գնահատման դրված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մասին ուսուցիչների ունեցած հիմնականում դրական կարծիքն ու նրանց բարձր հետաքրքրվածությունը պարտավորեցնում է մեզ շարունակել սկսված գործը և առաջիկայում ստեղծվելիք դասագիրքը դարձնել կոլեկտիվ մտածողության արդյունք։

Ուստի կարևորելով դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի (այսուհետ՝ Դասագիրք) ստեղծման և դրանց գնահատման աշխատանքներում ուսուցիչների լայն ընդգրկվածությունը՝ ԴՏՀՏՇՀ-ն պատրաստ է իրականացնել անվճար խորհրդատվություններ այն ուսուցիչների համար, ովքեր կցանկանան ընդգրկվել հետևյալ աշխատանքներում․

  • Դասագրքի ստեղծում՝ անհատական կամ հեղինակային խմբերի կազմում,
  • Դասագրքի գնահատում՝ մրցույթի ներկայացված Դասագրքի գնահատման մրցույթային հանձնաժողովների կազմում։

Մեր հանդիպումների և խորհրդատվությունների արդյունքում Ձեզ մոտ կձևավորվեն հիմնարար մոտեցումներ և Դուք ձեռք կբերեք բավարար հմտություններ Դասագրքի ստեղծման և դրա գնահատման վերաբերյալ։

Հանդիպումները կկազմակերպվեն ինչպես ԴՏՀՏՇՀ-ի գրասենյակում, այնպես էլ մարզերում։

Մասնակցության հայտեր կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը՝ անցնելով հետևյալ հղումով.  https://forms.gle/LwLJjBSk3xEzM9Lk7 ։

Հանդիպման օրը և ձևաչափը կորոշվի ներկայացված հայտերի հիման վրա՝ հետաքրքրված անձանց հետ պայմանավորվածությունների արդյունքում։

Շնորհակալություն համագործակցության համար։

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 26-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Կենսաբանություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:

ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:

Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Կենսաբանություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպցիան), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, ինչպես նաև ներկայացրերցին կենսաբանության գործնական աշխատանքների անցկացման համար մշակված միկրոլաբորատորիան։ Դասագրքի հեղինակները լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ, քննարկեցին սովորողի  մոտիվացիան խթանող գործոնները, բովանդակային այլ հարցեր։ Հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ, նշեցին նաև, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն, կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ 

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը կարևորեց ուսուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու նպատակով, ինչպես նաև առաջարկեց ուսուցիչներին՝ մասնակցել նաև դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող, ուսուցման գործընթացում կիրառվող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:

ԴՏՀՏՇՀ-ի մասնագետների, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակել մասնագիտական հանդիպումներն ու քննարկումները նոր չափանիշներով մշակվող դասագրքի և ՈՒՁ-ի բովանդակության և գործնականում դրանց կիրառության հարցերի շուրջ:

Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։

Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

  Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 25-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Հասարակագիտություն 8» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:

ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:

Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Հասարակագիտություն 8» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպցիան), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, սովորողի  մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ: Հեղինակները նշեցին, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն, կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը կարևորեց ուսուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու նպատակով, ինչպես նաև առաջարկեց ուսուցիչներին՝ մասնակցել, ներգրավվել նաև դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող, ուսուցման գործընթացում կիրառվող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:

ԴՏՀՏՇՀ-ի մասնագետների, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակել մասնագիտական հանդիպումներն ու քննարկումները նոր չափանիշներով մշակվող Հասարակագիտության դասագրքի և ՈՒՁ-ի բովանդակության և գործնականում դրանց կիրառության հարցերի շուրջ:

Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։
Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

  Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 20-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Քիմիա 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Քիմիա 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, քիմիա առարկայի նկատմամբ սովորողի մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր: Քննարկումն առավելապես ծավալվեց մտքերի, կարծիքների փոխանակման, հարցուպատասխանի ձևաչափով, հիմնականում լսվեցին և քննարկվեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ և պարտավորվեցին մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, քննարկել դրանք, ինչպես նաև արժեքավոր դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնել դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը ընդգծեց ուսուցիչների դերի և մասնակցության կարևորությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու առումով, ինչպես նաև կարևորեց ուսուցիչների ներգրավվածությունը   դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

   Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 19-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Հայոց պատմություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:Դասագրքի հեղինակները ներկայացրեցին « Հայոց պատմություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպցիան), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, սովորողի  մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ: Հեղինակները նշեցին, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն, կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը ընդգծեց ուսուցիչների դերի և մասնակցության կարևորությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու առումով, ինչպես նաև կարևորեց ուսուցիչների ներգրավվածությունը   դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

  Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 14-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված Զանգակ հրատարակչության «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
  Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:
  Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Գրականություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, սովորողի  մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակների կողմից բարձր գնահատանքի արժանացան ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու առաջարկները փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ: Հեղինակները նշեցին, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն ու կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն ընդգծեց, որ ուսուցիչների դերն ու մասնակցությունը կարևոր է ինչպես դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքերի և ՈՒՁ-ների ստեղծման, դրանց գնահատման գործիքակազմի բարելավման համար, այնպես էլ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում ակտիվ ներգրավվածության առումով: Նա նշեց, որ ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն մյուս ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։

Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

   Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 13-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ինֆորմատիկա 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և դասագիրքը գնահատած ուսուցիչների երկրորդ աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին ներկայացվող որակական պահանջները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:

Այս հանդիպման ընթացքում ծավալվեց առավելապես մասնագիտական-բովանդակային քննարկում փորձնական դասագրքի և ՈւՁ–ի վերաբերյալ։ Հեղինակները ներկայացրեցին «Ինֆորմատիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, մոտիվացնող գործոնները, սիմուլյացիայի միջոցով միջառարկայական կապերի ձևավորումը, այլ նորարարությունները, դրանց կիրառման նպատակն ու անհրաժեշտությունը արդի ուսուցման գործընթացներում, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի, ՈՒՁ-ի բովանդակության և դրա արտահայտման ձևի վերաբերյալ: Դասագրքի հեղինակների կողմից բարձր գնահատանքի արժանացան ուսուցիչների կողմից ներկայացված հիմնավոր առաջարկներն ու դիտողությունները։ Նրանք պարտավորվեցին ուսումնասիրել և վերլուծել հնչեցված առաջարկներն ու դիտողությունները և դրանք հաշվի առնել դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ 

ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներին անցկացնել նաև գործնական աշխատանքներ։

Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։

Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

 

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 12-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Գրականություն 7» («Անտարես» հրատ.) դասագիրքը և ՈՒսուցչի ձեռնարկը մշակած հեղինակային խմբի անդամների և դասագիրքը գնահատած՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի ուսուցիչների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին, ուսուցչի ձեռնարկներին ներկայացվող պահանջներն ու որակական բնութագրիչները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հուզող հարցերը:

ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:

Հեղինակային խումբը ներկայացրեց «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, ներառված նորարարությունները, դրանց կիրառման նպատակն ու անհրաժեշտությունը արդի ուսուցման գործընթացներում, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները փորձնական դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: ՈՒսուցիչների կողմից ներկայացված արժեքավոր առաջարկներն ու դիտողությունները հեղինակների կողմից հաշվի կառնվեն դասագրքի և ՈՒՁ-ի լրամշակման ժամանակ:

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն իր խոսքում կարևորեց փորձնական դասագրքերի վարկանիշային գնահատմանն ուսուցիչների մասնակցությունն ու նրանց կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները՝ որակյալ դասագրքերի, ՈՒՁ-ների և այլ ուսումնական նյութերի ստեղծման, վերջիններիս գնահատման գործիքակազմի փորձարկման և դրանց բարելավման գործընթացներում: Նա ուսուցիչներին ներկայացրեց նոր սերնդի դասագրքերի կառուցվածքը, խնդրեց, որ ուսուցիչները հայտնեն իրենց տեսակետը՝ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում նաև իրենց մասնակցության և ներգրավվածության մասին։ Ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն այլ ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ Գ․ Գասպարյանը ուսուցիչներին ուղղորդեց նաև ՈՒՁ-ներն ուսումնասիրելիս և գնահատելիս հաշվի առնել այն սկզբունքը, թե որքանով է ՈՒՁ-ում հիմնավոր ներկայացված և մեկնաբանված դասագրքում ներառված ուսումնական նյութերի նպատակը, անհրաժեշտությունը, դրանց կիրառման և գնահատման ձևերը: Նա նաև նշեց, որ ուսուցիչների հանդիպում-քննարկումները դասագրքաստեղծ թիմերի հետ կլինեն շարունակական և անհրաժեշտության դեպքում կանցկացվեն ինչպես հեռավար, այնպես էլ՝ ՀՀ մարզային հանդիպումների ձևաչափերով: 

Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը և անցկացված հանդիպումների լուսաբանումը կներակյացվի ԴՏՀՏՇՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում: