Դասագրքի, Ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ) նախաձեռնել է նոր սերնդի դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների մշակման և դրանք ուսումնական հաստատություններին ներկայացնելու աշխատանքներ։ Այդ աշխատանքների արդյունքում կազմվել է «Դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու», որն ընդգրկում է դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և այլ ուսումնական նյութերին ներակայացվող որակական պահանջները՝ ներկայացված առանձին չափանիշներով և դրանց համապատասխանող բնութագրիչներով։ Վերջիններս ուղղորդող դեր ունեն դասագրքաստեղծ մասնագիտական խմբերի, հրատարակիչների, նոր ստեղծվող դասագրքերը գնահատող փորձագետների, ինչպես նաև վարկանիշային գնահատում իրականացնող ուսուցիչների համար։ Ժողովածուն նախատեսված է կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների, ուսումնական նյութեր ստեղծող և այլ շահագրգիռ մասնագետների համար։ Այն արդեն տրամադրվել է հանրակրթական ուսումնական հաստատություններին։

Աշխատանքային հանդիպում-քննարկում <<Ֆիզիկա 7>> փորձնական դասագրքի շուրջ

   Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում 2021 թվականի մայիսի 7-ին    ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ֆիզիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկում։
 Հանդիպումը կազմակերպվել էր՝ փորձնական «Ֆիզիկա 7» դասագիրքը և փորձնական վարկանիշային գնահատման գործիքակազմը ուսուցիչներին ներկայացնելու նպատակով։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են դասագրքի մշակման նոր մոտեցումները, փորձնական վարկանիշային գնահատմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, ինչպես նաև ուսուցիչների կողմից ներկայացրած առաջարկները և դիտողությունները։
  Նման հանդիպումները կլինեն շարունակական և կկազմակերպվեն նաև մյուս դասագրքերի հեղինակային խմբերի հետ։
 Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը, հանդիպումից մի քանի օր առաջ, կտեղադրվի մեր էջում։

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մշակվել է «Հանրակրթության չափորոշչային ընդհանրական հասկացությունների տեղեկագիրքը», որում ընդգրկված են հանրակրթության բովանդակությունն արտացոլող ավելի քան 330 հասկացություններ, որոնք ունեն ճանաչողական համընդհանուր նշանակություն և կիրառության լայն դաշտ:

Տեղեկագրքում ընդգրկված հասկացությունները վերցված են հանրակրթության պետական նոր չափորոշչից և առարկայական չափորոշիչներից, և դրանց բացատրության նպատակն է նպաստել չափորոշչում ներկայացված կարողունակությունների ու վերջնարդյունքների ձևակերպումներում գործածված այդ տերմինների և այլ բառակապակցությունների իմաստների ընկալմանն ու պարզաբանմանը:

Տեղեկագիրքը նախատեսված է ուսուցիչների, կրթական ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, ուսումնական նյութեր մշակողների և կրթության բովանդակությամբ հետաքրքրվողների համար: