Նորություններ/Հայտարաություններ

Նորություններ/հայտարաություններ

Slide 1

Խորհրդաժողով
Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը, «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, 2022 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպեց խորհրդաժողով և հեռավար հանդիպում՝ Ծրագրում ընդգրկված ուսուցիչների և «Զանգակ», «Տիգրան Մեծ», «Մանմար», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Սիստեմ» և «Մարի» հրատարակչությունների մասնակցությամբ:

Slide 1

Սեմինարներ
նվիրված Դասագրքերի որակական բնութագրիչներին և չափանիշներին

«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերից ձևավորված խմբերի հետ, 2022 թվականի ապրիլի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեցին հեռավար 7 սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերի որակական բնութագրիչների և չափանիշների վերաբերյալ:

Slide 1

Սեմինար
նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին

«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:

Slide 1

Առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարներ (շարունակություն)

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի ապրիլի 2-12-ն իրականացրել է «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» և «Օտար լեզուներ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքներ՝ Ծրագրում ընդգրկված պատմության, հասարակագիտության և օտար լեզուների ուսուցիչների համակազմերի հետ:

Slide 1

Առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված
սեմինարներ

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մարտի 3-ից մեկնարկել է առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքները՝ Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերի հետ:

Slide 1

Հաստատվել են 2021-2022 ուսումնական տարում օգտագործվող դասագրքերի ցանկը և դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 01.09.2021 թ. N 1440-Ա/2 հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2021-2022 ուսումնական տարում օգտագործվող դասագրքերի ցանկը և դասագրքերի օգտագործման դիմաց սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) կողմից ներդրումային գումարների տարեկան չափերը:
Համաձայն հրամանի` I-IV դասարանների աշակերտներին դասագրքերը կտրվեն անվճար, իսկ V-XII դասարանների աշակերտներին՝ տարեկան ներդրումային գումարով:

Slide 1

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 26-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Կենսաբանություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Slide 1

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հարգելի ուսուցիչ,

ԴՏՀՏՇՀ-ի պատվերով փորձնական ստեղծված և վարկանիշային գնահատման դրված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մասին ուսուցիչների ունեցած հիմնականում դրական կարծիքն ու նրանց բարձր հետաքրքրվածությունը պարտավորեցնում է մեզ շարունակել սկսված գործը և առաջիկայում ստեղծվելիք դասագիրքը դարձնել կոլեկտիվ մտածողության արդյունք։

Slide 3

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 25-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Հասարակագիտություն 8» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Slide 3

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 20-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Քիմիա 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Slide 1

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 19-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Հայոց պատմություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Slide 1

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 14-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված Զանգակ հրատարակչության «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Slide 3

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 12-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Գրականություն 7» («Անտարես» հրատ.) դասագիրքը և ՈՒսուցչի ձեռնարկը մշակած հեղինակային խմբի անդամների և դասագիրքը գնահատած՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի ուսուցիչների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին, ուսուցչի ձեռնարկներին ներկայացվող պահանջներն ու որակական բնութագրիչները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հուզող հարցերը:

Slide 1

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում 2021 թվականի մայիսի 7-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ֆիզիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկում։
Հանդիպումը կազմակերպվել էր՝ փորձնական «Ֆիզիկա 7» դասագիրքը և փորձնական վարկանիշային գնահատման գործիքակազմը ուսուցիչներին ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դասագրքի մշակման նոր մոտեցումները, փորձնական վարկանիշային գնահատմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, ինչպես նաև ուսուցիչների կողմից ներկայացրած առաջարկները և դիտողությունները։
Նման հանդիպումները կլինեն շարունակական և կկազմակերպվեն նաև մյուս դասագրքերի հեղինակային խմբերի հետ։
Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը, հանդիպումից մի քանի օր առաջ, կտեղադրվի մեր էջում։

Slide 1

Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում 2021 թվականի մայիսի 6-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ինֆորմատիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկում։
Հանդիպումը կազմակերպվել էր՝ փորձնական «Ինֆորմատիկա 7» դասագիրքը և փորձնական վարկանիշային գնահատման գործիքակազմը ուսուցիչներին ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դասագրքի մշակման նոր մոտեցումները, փորձնական վարկանիշային գնահատմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, ինչպես նաև ուսուցիչների կողմից ներկայացրած առաջարկները և դիտողությունները։
Նման հանդիպումները կլինեն շարունակական և կկազմակերպվեն նաև մյուս դասագրքերի հեղինակային խմբերի հետ։

Slide 2

Դասագրքի, Ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ) նախաձեռնել է նոր սերնդի դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների մշակման և դրանք ուսումնական հաստատություններին ներկայացնելու աշխատանքներ։ Այդ աշխատանքների արդյունքում կազմվել է «Դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ...

Slide 2

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլի 11-ին ամփոփվեցին մարտի 17-ից ընթացող՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստանալու համար դիմած անձանց համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կազմակերպած դասընթացների արդյունքները: Կազմակերպության կողմից վերապատրաստում անցած 41 մասնակիցները ստացան հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու վկայականներ:

Slide 3

ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Slide 1

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2019թ-ի ապրիլի 2-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ քննարկում հրատարակչությունների ներկայացուցիչների և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկման կենտրոնում նոր սերնդի դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան դասագրքերի ձևավորման խնդիրներն էին: Հատուկ ուշադրության արժանացան դասագրքի՝ գիտելիքների և հմտությունների տեսանկյունից հստակ չափելի և կիրառական որակների ապահովման, ուսուցչի ձեռնարկների բովանդակության վերափոխման և յուրաքանչյուր դասագրքի…

previous arrow
next arrow