Typography

Մեր մասին

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամը» հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին, որպես հասարակական կազմակերպություն: 2001 թվականին այն վերակազմավորել է հիմնադրամի:
2011 թվականին, հիմնադրամի գործառույթների ընդլայնման անհրաժեշտությամբ պայամանվորված և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այն վերանվանվել է «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ» (այսուհետ` Հիմնադրամ):
Հիմնադրամի գործունեության հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները, որոնք հետևողականորեն իրագործվում են.
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշակերտի ապահովել հիմնական դասագրքերով,
ձևավորել իրական պահանջարկի վրա հիմնված դասագրքերի հրատարակման կայուն համակարգ,
ապահովել դասագրքերի արտադրական բարձր որակը և մատչելիությունը,
հիմնել դասագրքաստեղծման հարատև համակարգ` ստեղծելով դասագրքերի վերարտադրման մեխանիզմ,
խթանել դասագրքերի հրատարակման բնագավառում ազատ շուկայական հարաբերությունների ստեղծումը և մրցակցության ձևավորումը,
նպաստել դասագրքերի ազգային շտեմարանի ստեղծմանը,
նպաստել հանրակրթության ոլորտում նորարարությունների, այդ թվում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) ներդրմանը,
պահպանել հետադարձ կապ շահառուների հետ` ծրագրերի իրականացման մեխանիզմների բարելավման նպատակով:
Իր գործունեության ներկա փուլում Հիմնադրամի հիմնական նպատակն է` աջակցել ՀՀ հանրակրթության բնագավառում հիմնախնդիրների լուծմանը և կրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով, գրքերով, ՏՀՏ-երով և ուսումնամեթոդական տարբեր նյութերով ապահովում:
Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են.
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովումը,
նորարարական (այդ թվում ՏՀՏ) ծրագրերի իրականացումը,
տարբեր ուղղվածության վերապատրաստումների իրականացումը,
միջազգային կազմակերպությունների աջակցությամբ դրամաշնորհային ծրագրերի իրականացումը,
հանրակրթության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի ազդեցության գնահատմանն ուղղված հետազոտությունների իրականացումը:

Հիմնադրամն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության և ոլորտի կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ:
2011 թվականից սկսած Հիմնադրամը, իր հիմնական գործառույթներից բացի, իրականացրել է մի շարք այլ ծրագրեր:
Մասնավորապես.
2011 թվականից Հիմնադրամը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ընգրկվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկում: Մինչ օրս վերապատրաստել է շուրջ 264 դպրոցի տնօրենի հավակնորդ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման նպատակով 2011 թվականին իրականացրել է ուսուցիչների 80-ժամյա վերապատրաստման դասընթացներ, որոնցում ընդգրկվել է շուրջ 1220 ուսուցիչ:
2012-2013 թվականներին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսավորմամբ իրականացվել է «ՀՀ հանրակրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման մոնիթորիգի ազգային համակարգի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է ՀՀ հանրակրթական համակարգում ՏՀՏ-ների կիրառման մշտադիտարկման և գնահատման ազգային համակարգի մեթոդաբանությունը և գործիքակազմը:
2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսավորմամբ իրականացվել է «Հանրակրթության որակի գնահատման և վերլուծության համակարգի ներդրումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՈ-ի համապատասխան գործիքակազմով, պատրաստվել է «Զեկույց Հայաստանի կրթության ոլորտի առկա վիճակի և զարգացման հետագա հնարավորությունների վերաբերյալ»:
2015 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացրել է «Դպրոցի տնօրենների վերապատրաստումներ` դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության ձևի և մեթոդական երաշխավորությունների ներկայացման ուղղությամբ» դրամաշնորհային ծրագիրը: Վերապատրաստման գործընթացում ընդգրկվել են հայաստանյան բոլոր դպրոցների տնօրենները:
Հիմնադրամը՝ ունենալով համապատասխան մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ, շարունակաբար իրականացնելու է իր գործունեությունը հետևյալ հիմնական ռազմավարական ուղղություններով.
1. Դասագրքերով ապահովում.
բարելավել հանրապետության յուրաքանչյուր աշակերտին դասագրքերով ապահովման գործընթացի իրականացման մեխանիզմները;
կատարելագործել ներդրումային մեխանիզմի վրա հիմնված դասագրքերի վերարտադրման ինքնաֆինանսավորվող համակարգը;
ապահովել դասագրքերի հետագա հրատարակման համար անհրաժեշտ ներդրումային գումարների վերականգնումն ու գործընթացի շարունակականությունը:
2. Հանրակրթության ոլորոտւմ ՏՀՏ-երի ներդրում.
իրականացնել «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը» և ուսումնասիրել ծրագրի շարունակականության ապահովման հնարավորությունները;
կազմակերպել համակարգչային սարքավորումներ ստացած դպրոցների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ;
աջակցել հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ստեղծման գործընթացին:
3. Այլ ծրագրերի ուղղությամբ.
Կազմակերպել մասնագիտական զարգացման դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ ուսումնական հաստատությունների վարչական աշխատողների և մանկավարժական աշխատակազմի համար:
Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Իրականացնել խորհրդատվական, հետազոտական և այլ բնույթի աշխատանքներ: