Ֆիզիկայի և կենսաբանության դպրոցական մինի լաբորատորիաների տրամադրում

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հանրապետության մի շարք մարզերի դպրոցներին տրամադրել է «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաների ուսուցմանն օժանդակող լաբորատոր սարքավորումների, նյութերի և պարագաների հավաքածուներ (դպրոցական մինի լաբորատորիաներ):

Նախաձեռնության նպատակն է փորձնական մինի լաբորատորիաները, որպես ուսումնաօժանդակ նյութ, կիրառել տվյալ առարկաների դասավանդման ընթացքում և արդյունքում ստանալ ուսուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները դրանց գործածության արդյունավետության, նպատակայնության, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութերով ու պարագաներով հետագա համալրման վերաբերյալ:

Նախաձեռնության փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո կքննարկվեն  դպրոցական մինի լաբորատորիաների տրամադրման ծրագրի ընդլայնման հարցերը:

Հանդիպում հրատարակիչների հետ

Հանդիպում հրատարակիչների հետ

  2019թ-ի ապրիլի 2-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ քննարկում հրատարակչությունների ներկայացուցիչների և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկման  կենտրոնում նոր սերնդի դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան դասագրքերի ձևավորման խնդիրներն էին: Հատուկ ուշադրության արժանացան դասագրքի՝ գիտելիքների և հմտությունների տեսանկյունից հստակ չափելի և կիրառական որակների ապահովման, ուսուցչի ձեռնարկների բովանդակության վերափոխման և յուրաքանչյուր դասագրքի…

Մարզային մասնագետների դասընթաց

23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Ամփոփվել են վերապատրաստման արդյունքները

Ամփոփվել են վերապատրաստման արդյունքները

Ապրիլի 11-ին ամփոփվեցին մարտի 17-ից ընթացող՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստանալու համար դիմած անձանց համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կազմակերպած դասընթացների արդյունքները: Կազմակերպության կողմից վերապատրաստում անցած 41 մասնակիցները ստացան հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու վկայականներ: