Խորհրդաժողով
Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ

Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
previous arrow
next arrow
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
previous arrow
next arrow

 Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը, «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, 2022 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպեց խորհրդաժողով և հեռավար հանդիպում՝  Ծրագրում ընդգրկված ուսուցիչների և «Զանգակ», «Տիգրան Մեծ», «Մանմար», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Սիստեմ» և «Մարի» հրատարակչությունների մասնակցությամբ:

Հանդիպումները կազմակերպվել են Ծրագրում ընդգրկված ուսուցիչներին հրատարակիչների և հրատարակչական գործի հետ ծանոթացնելու նպատակով՝ նրանց հետ հետագա համագործակցության հիմքեր ձևավորելու ակնկալիքով:

Հունիսի 6-ի առկա հանդիպումն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցում, որին մասնակցեցին շուրջ 100 ուսուցիչ և 9 հրատարակչությունների 20 ներկայացուցիչ:   Առկա հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չունեցած ուսուցիչների համար՝ ԴՏՀՏՇՀ-ն հունիսի 7-ին նույն խորհրդակցությունն անցկացրեց հեռավար՝ Զում հարթակում, որին մասնակցեցին շուրջ 80 ուսուցիչ: 

ԴՏՀՏՇՀ տնօրեն Գոռ Գասպարյանը և Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեցին Ծրագրի նպատակները, ընթացքն ու ակնկալիքները:  Դասագրքերի ստեղծման գրահրատարակչական և տպագրման գործընթացի առանձնահատկությունների մասին խոսեց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Այնուհետև բոլոր հրատարակչությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը դասագրքաստեղծման ոլորտում, գործընթացի հեռանկարները և այդ գործում ուսուցիչների ընդգրկվածության հնարավորություններն ու ձևերը:

Հրատարակիչների ելույթներից հետո ծավալվեցին բովանդակալից քննարկումներ, հարց ու պատասխան ուսուցիչների և հրատարակիչների միջև, ձևավորվեցին հետագա համագործակցության հիմքեր:

Խորհրդատվության տրամադրում ուսուցիչներին

Հարգելի ուսուցիչ,

ԴՏՀՏՇՀ-ի պատվերով փորձնական ստեղծված և վարկանիշային գնահատման դրված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մասին ուսուցիչների ունեցած հիմնականում դրական կարծիքն ու նրանց բարձր հետաքրքրվածությունը պարտավորեցնում է մեզ շարունակել սկսված գործը և առաջիկայում ստեղծվելիք դասագիրքը դարձնել կոլեկտիվ մտածողության արդյունք։

Ուստի կարևորելով դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի (այսուհետ՝ Դասագիրք) ստեղծման և դրանց գնահատման աշխատանքներում ուսուցիչների լայն ընդգրկվածությունը՝ ԴՏՀՏՇՀ-ն պատրաստ է իրականացնել անվճար խորհրդատվություններ այն ուսուցիչների համար, ովքեր կցանկանան ընդգրկվել հետևյալ աշխատանքներում․

  • Դասագրքի ստեղծում՝ անհատական կամ հեղինակային խմբերի կազմում,
  • Դասագրքի գնահատում՝ մրցույթի ներկայացված Դասագրքի գնահատման մրցույթային հանձնաժողովների կազմում։

Մեր հանդիպումների և խորհրդատվությունների արդյունքում Ձեզ մոտ կձևավորվեն հիմնարար մոտեցումներ և Դուք ձեռք կբերեք բավարար հմտություններ Դասագրքի ստեղծման և դրա գնահատման վերաբերյալ։

Հանդիպումները կկազմակերպվեն ինչպես ԴՏՀՏՇՀ-ի գրասենյակում, այնպես էլ մարզերում։

Մասնակցության հայտեր կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը՝ անցնելով հետևյալ հղումով.  https://forms.gle/LwLJjBSk3xEzM9Lk7 ։

Հանդիպման օրը և ձևաչափը կորոշվի ներկայացված հայտերի հիման վրա՝ հետաքրքրված անձանց հետ պայմանավորվածությունների արդյունքում։

Շնորհակալություն համագործակցության համար։

Դասագրքի, Ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ) նախաձեռնել է նոր սերնդի դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների մշակման և դրանք ուսումնական հաստատություններին ներկայացնելու աշխատանքներ։ Այդ աշխատանքների արդյունքում կազմվել է «Դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչների ժողովածու», որն ընդգրկում է դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և այլ ուսումնական նյութերին ներակայացվող որակական պահանջները՝ ներկայացված առանձին չափանիշներով և դրանց համապատասխանող բնութագրիչներով։ Վերջիններս ուղղորդող դեր ունեն դասագրքաստեղծ մասնագիտական խմբերի, հրատարակիչների, նոր ստեղծվող դասագրքերը գնահատող փորձագետների, ինչպես նաև վարկանիշային գնահատում իրականացնող ուսուցիչների համար։ Ժողովածուն նախատեսված է կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների, ուսումնական նյութեր ստեղծող և այլ շահագրգիռ մասնագետների համար։ Այն արդեն տրամադրվել է հանրակրթական ուսումնական հաստատություններին։