ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը հարափոփոխ աշխարհում ուսուցիչների անընդհատ կատարելագործումն է: Ուսուցչի աշխատանքի արդյունավետության բարձրացումը և նրա մասնագիտական որակների մշտական կատարելագործումը մեր հետապնդած գլխավոր նպատակներից է:
Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակազմի մասնագիտական զարգացման դասընթացների առանցքային ուղղությունները ներառում են ժամանակակից ուսուցման գործընթացի առանձնահատկությունները և դասավանդման ու գնահատման նոր մեթոդները, ՏՀՏ-ն՝ որպես դասավանդման և կառավարման գործիք, կրթական նոր միջավայրի ձևավորման խնդիրները, ներդպրոցական վերահսկողությունը՝ որպես ուսումնառության արդյունքների և մշտադիտարկման բարելավման միջոց, ներդպրոցական վերահսկման ձևերը, նպատակներն ու խնդիրները, դասղեկի դերը ուսումնադաստիարակչական գործընթացում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները և մեթոդները, ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին նախապատրաստվելու նպատակով հավակնորդների վերապատրաստումը, դպրոցի զարգացման ծրագիրը ծրագրի նշանակությունը և մշակման առանձնահատկությունները, դպրոցի ներքին գնահատման հաշվետվության պատրաստման գործընթացը, ուսուցչի անձը՝ որպես մասնագիտական գործունեության հիմնական գործիք մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացում, անձնային արդյունավետության բարձրացում, մասնագիտական սթրեսի, հուզական սպառման, մասնագիտական դեֆորմացիայի կանխարգելումը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
- Ժամանակակից ուսուցման գործընթացի առանձնահատկությունները և դասավանդման նոր մեթոդները:
- Ժամանակակից ուսուցման գործընթացի առանձնահատկությունները և գնահատման նոր մեթոդները:
- ՏՀՏ-ն որպես դասավանդման և կառավարման գործիք: Կրթական նոր միջավայրի ձևավորման խնդիրները
- Դասագրքերի մշակման, գնահատման, փորձարկման ուղղություններով ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը։
- Դասղեկի դերը ուսումնադաստիարակչական գործընթացում:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները և մեթոդները:
- Ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին նախապատրաստվելու նպատակով հավակնորդների վերապատրաստում:
- Դպրոցի զարգացման ծրագիր. ծրագրի նշանակությունը և մշակման առանձնահատկությունները:
- Ուսուցչի անձը որպես մասնագիտական գործունեության հիմնական գործիք, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացում, անձնային արդյունավետության բարձրացում, մասնագիտական սթրեսի, հուզական սպառման, մասնագիտական դեֆորմացիայի կանխարգելում: