Մեր գործունեության առանցքային ուղղություններից է հանրակրթության բնագավառի խնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը: Որևէ հարցի շուրջ նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ նախընտրելի ենք համարում տվյալ թեմայի շրջանակում կատարել ուսումնասիրություններ և հետազոտություններ, ինչը թույլ կտա անելիքները սահմանել առավել հստակ, իսկ գործընթացն իրականացնել առավել նպատակային: