Փորձարկվող դասագրքեր

փորձարկվող դասագրքեր

  Հանրակրթական դպրոցների դասագրքերի ստեղծման և ներդրման նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել դասագրքերի ոչ միայն փորձաքննություն, այլ նաև փորձարկում։ Դասագրքերի փորձարկումները հնարավորինս կանոնակարգելու նպատակով մշակվել են մեթոդական երաշխավորություններ և ցուցումներ, որոնք կօգնեն ուսուցիչներին հետևողականորեն իրականացնելու գործընթացը։
 Ուսումնական գործընթացի բոլոր փուլերում դասագիրքը փորձարկելիս ուսուցիչը դիտարկում և արձանագրում է բովանդակային, լեզվաոճական, մեթոդական և այլ բաղկացուցիչների հատկանիշները, կատարում է սեփական դիտողությունները, նշում բացթողումների մասին։ Փորձարկման ավարտին ուսուցիչը գնահատում է ներկայացված դասագիրքը համապատասխան միավորային սանդղակով։
  Փորձարկման ավարտին առարկայական մեթոդմիավորումները լսում են փորձարկվող ուսուցչի կազմած եզրակացությունը և քննարկում այն։ Վերջնական եզրակացությունը, ինչպես նաև դասագրքի վերաբերյալ ուսուցչի գրառումներով դասագրքի օրինակը ներկայացվում է Կրթության ազգային ինստիտուտ, որից հետո կատարվում է դասագրքի փորձարկման արդյունքների ամփոփում

ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ