Վերապատրաստող անձնակազմ

Վերապատրաստող անձնակազմ

Astghik BalayanԱստղիկ Ժորայի Բալայան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում որպես գլխավոր մասնագետ:

2009 – 2012 թթ. մասնակցել է Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից հավաստագրված սեմինարների:

Ուսումնասիրություններ է կատարել Մոսկվայի, Թբիլիսիի, Կիևի, Ալմաթիի, Դուբայի միջազգային բակալավրիատի տարրական դպրոցի ծրագիր իրականացնող մի շարք դպրոցներում:

2014 և 2016 թվականներին աշխատել է Ավստրալիայի Սիդնեյ և Մելբուռն քաղաքների, 2015-ին՝ Լոնդոնի հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցների ուսուցիչների հետ:

Հեղինակ է 50-ից ավելի հոդվածների, աշխատանքնային տետրերի, ուսումնաօժանդակ նյութերի ու ձեռնարկների, համահեղինակ է 20-ից ավելի ուսումնական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի:


Վերապատրաստումներ

  • «Ֆինանսական կրթությունը դպրոցում» 2016 – 2017 թթ.,
  • «Կրթության որակ և համապատասխանություն» 2007 – 2011 թթ.,
  • «Մասնագիտական մանկավարժություն» 2007 – 2009 թթ.
  • «Համագործակցային ուսուցում» 2004 – 2006 թթ.

Կապ վերապատրաստողի հետ

Էլ․ հասցե: [email protected]

Astghik BalayanՆունե Դավթյան

 

Փորձառության ոլորտը ՀՀ հանրակրթության ոլորտն է, մասնավորապես հանրակրթության ոլորտի կառավարման և ոլորտում ընթացող ֆինանսական, կառուցվածքային և բովանդակային հիմնախնդիրները:

2011-2012 ուսումնական տարվանից մինչ այժմ (համատեղության կարգով) աշխատում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Հանրային կառավարում» ամբիոնում և վարում է «Ուսումնական գործընթացի պլանավորում և կառավարում» դասընթացը՝ մագիստարտուրայի 1-ին և 2-րդ կուրսերի համար, հատուկ առարկայական նկարագրերով:
1998-2015 թվականներին, Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ գործող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում աշխատելու ընթացքում ղեկավարել է ստորև ներկայացված ուղղություններով պարբերաբար իրականացվող վերապատրաստման գործընթացները.

• դպրոցի խորհուրդների անդամների և տնօրենների վերապատրաստումներ;

• ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումները;

• ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումներ;

• դպրոցի տնօրենների հավակնորդների վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար;

• դպրոցի մանկավարժական և վարչական կազմի վերապատրաստումներ ՀՀ օրենսդրության, նոր ընթացակարգերի, փաստաթղթերի, հաշվետվությունների պատրաստման, նորարարությունների ներդրման ուղղությամբ;

2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեխնիկական աջակցությամբ իրականացվել է «Հանրակրթության որակի գնահատման և վերլուծության համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագիրը, որում ոչ միայն մասնակցել եմ «Հայաստանի կրթության ոլորտի առկա վիճակի և զարգացման հետագա հնարավորությունների վերաբերյալ» զեկույցի պատրաստմանը, այլ նաև վերապատրաստել եմ 30 տեղական փորձագետների՝ կրթության որակի գնահատման ժամանակակից գործիքների կիրառման ուղղությամբ:

2015-2017 թվականներին «Դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում» իրականացրել է դպրոցի վարչական և մանկավարժական կազմի համար վերապատրաստումներ հետևյալ թեմաներով.

• Դասղեկի և դասվարի դերը ժամանակակից դպրոցում;

• Դպրոցի զարգացման ծրագրի մշակման առանձնահատկությունները;

• Դպրոցի ներքին գնահատման հաշվետվության պատրաստման մեթոդական երաշխավորությունները և այլն:

2018 թվականի հունվարի 29-30-ը մասնակցել է կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող ՀԿ-երի համար Եվրասիական համագործակցություն հիմնադրամի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին, որպես վերապատրաստող:



Կապ վերապատրաստողի հետ

Էլ․ հասցե: [email protected]