Խորհրդաժողով Դասագրքաստեղծման ծրագրում ընդգրկված ուսուցիչների և հրատարակիչների մասնակցությամբ












































Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը, «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, 2022 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպեց խորհրդաժողով և հեռավար հանդիպում՝ Ծրագրում ընդգրկված ուսուցիչների և «Զանգակ», «Տիգրան Մեծ», «Մանմար», «Անտարես», «Աստղիկ գրատուն», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Սիստեմ» և «Մարի» հրատարակչությունների մասնակցությամբ:
Հանդիպումները կազմակերպվել են Ծրագրում ընդգրկված ուսուցիչներին հրատարակիչների և հրատարակչական գործի հետ ծանոթացնելու նպատակով՝ նրանց հետ հետագա համագործակցության հիմքեր ձևավորելու ակնկալիքով:
Հունիսի 6-ի առկա հանդիպումն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցում, որին մասնակցեցին շուրջ 100 ուսուցիչ և 9 հրատարակչությունների 20 ներկայացուցիչ: Առկա հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չունեցած ուսուցիչների համար՝ ԴՏՀՏՇՀ-ն հունիսի 7-ին նույն խորհրդակցությունն անցկացրեց հեռավար՝ Զում հարթակում, որին մասնակցեցին շուրջ 80 ուսուցիչ:
ԴՏՀՏՇՀ տնօրեն Գոռ Գասպարյանը և Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեցին Ծրագրի նպատակները, ընթացքն ու ակնկալիքները: Դասագրքերի ստեղծման գրահրատարակչական և տպագրման գործընթացի առանձնահատկությունների մասին խոսեց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Այնուհետև բոլոր հրատարակչությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը դասագրքաստեղծման ոլորտում, գործընթացի հեռանկարները և այդ գործում ուսուցիչների ընդգրկվածության հնարավորություններն ու ձևերը:
Հրատարակիչների ելույթներից հետո ծավալվեցին բովանդակալից քննարկումներ, հարց ու պատասխան ուսուցիչների և հրատարակիչների միջև, ձևավորվեցին հետագա համագործակցության հիմքեր:
Սեմինարներ նվիրված Դասագրքերի որակական բնութագրիչներին և չափանիշներին
































«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերից ձևավորված խմբերի հետ, 2022 թվականի ապրիլի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեցին հեռավար 7 սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերի որակական բնութագրիչների և չափանիշների վերաբերյալ:
Սեմինարները վարել է Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը:
Սեմինարների նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա դասագրք(եր)ին ներկայացվող որակական այն պահանջներին, որոնք հատկանշական են ուսումնական բոլոր առարկաների դասագրքերի համար, այդ պահանջներին համապատասխան մշակված չափանիշների և որակական բնութագրիչների ընդհանրական ցանկին, ինչպես նաև ուսուցիչների մոտ զարգացնել հմտություններ ու կարողություններ՝ առարկաների և կրթական աստիճանների առանձնահատկություններից ելնելով դասագրք(եր)ի համար ընտրել, լրամշակել կամ ձևավորել նոր չափանիշներ և բնութագրիչներ:
Սեմինարների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են դասագրքերի բովանդակությանը և բովանդակության արտահայտման եղանակին ու ձևին՝ դասագրքի մեթոդական ապարատին, շարադրման լեզվին ու ձևավորմանը վերաբերող չափանիշներն ու դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող բնութագրիչները, տրվել են դրանց պարզաբանումներն ու մեկնաբանումները:
Ուսուցիչների համար պարզաբանվել է, որ այդ չափանիշներն ու բնութագրիչները ուղղորդող և կողնորոշող դեր ունեն դասագիրք ստեղծող հեղինակների ու հրատարակիչների, ինչպես նաև դրանց որակը գնահատող փորձագետների համար: Ներկայացվել են նաև մրցույթում ներկայացված դասագրքերի գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը, գնահատման ընթացքում հաշվի առնվող գործոնները, ինչպես նաև՝ դասագրք(եր)ում նշված բնութագրիչների առկայության չափին համապատասխան տրվող միավորները:
Տեսական նյութերի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ, մտքերի փոխանակում, հարցուպատասխան ներկայացվող նյութի և ուսուցիչներին հետաքրքրով հարակից թեմաների, հարցերի շուրջ:
Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ դիտարկումներ և պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Սեմինար
Սեմինար նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին








«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:
Սեմինարի նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին.
- Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները:
- Ծրագրերի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները և կապը հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ:
- Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում:
- Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշիչներում և ծրագրում:
- Ուսումնական գործունեության հիմնական տեսակները:
Սեմինարը վարում էր «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների բովանդակային և փորձագիտական հարցերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերի, ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Տեսական նյութի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների շուրջ, ինչպես նաև արտահայտվել են տեսակետներ, կարծիքներ գործող և փորձարկվող առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ: