Category: Նորություններ

Հանդիպում հրատարակիչների հետ
2019թ-ի ապրիլի 2-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ քննարկում հրատարակչությունների ներկայացուցիչների և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկման կենտրոնում նոր սերնդի դասագրքին, ուսուցչի ձեռնարկին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան դասագրքերի ձևավորման խնդիրներն էին: Հատուկ ուշադրության արժանացան դասագրքի՝ գիտելիքների և հմտությունների տեսանկյունից հստակ չափելի և կիրառական որակների ապահովման, ուսուցչի ձեռնարկների բովանդակության վերափոխման և յուրաքանչյուր դասագրքի…
Մարզային մասնագետների դասընթաց
23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Ամփոփվել են վերապատրաստման արդյունքները
Ապրիլի 11-ին ամփոփվեցին մարտի 17-ից ընթացող՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստանալու համար դիմած անձանց համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կազմակերպած դասընթացների արդյունքները: Կազմակերպության կողմից վերապատրաստում անցած 41 մասնակիցները ստացան հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու վկայականներ: