
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է մեր կյանքի մի մասը՝ հետզհետե ներթափանցելով ավելի ու ավելի շատ ոլորտներ։
Կրթության ոլորտում ԱԲ գործիքների գրագետ ու պատասխանատու կիրառումը կարող է էապես նպաստել ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և զգալիորեն թեթևացնել ուսուցիչների ամենօրյա աշխատանքը։
Այս ուղեցույցը կօգնի ուսուցիչներին հասկանալ, թե ինչ է արհեստական բանականությունը, ինչ հնարավորություններ ու էթիկական սահմանափակումներ ունի այն, և ինչպես կարելի է ԱԲ գործիքներն օգտագործել դասապրոցեսում։
Կարևոր է հիշել, որ արհեստական բանականությունը չի փոխարինում ուսուցչին, բայց կարող է և պետք է դառնա նրա հուսալի գործընկերը։