
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Արհեստական բանականության ազդեցությունը հասարակության վրա երբեք այսքան ցայտուն չի եղել: 2025 թվականին ԱԲ-ն հասել է իր զարգացման նոր՝ բեկումնային փուլի։ Ստենֆորդի արհեստական բանականության ինստիտուտի հրապարակած 2025թ. ԱԲ ինդեքսի ցուցանիշները վկայում են, որ ԱԲ-ն այլևս պարզապես տեխնոլոգիա չէ․ այն վերածվում է տնտեսական, գիտական և սոցիալական ոլորտների գործունեության անբաժան մասի։
Զեկույցում ներկայացված են ուշագրավ տվյալներ՝ ԱԲ տեխնիկական առաջընթացից մինչև պատասխանատու օգտագործման մարտահրավերների, տարբեր ոլորտներում և համակարգերում ներդրումների և ԱԲ-ի կիրառությունների մասին։ Հատկապես ուշագրավ են այն տեղեկությունները, թե ինչպես է ԱԲ-ն վերափոխում գիտահետազոտական ոլորտներն ու մասնագիտական դաշտերը՝ ներառյալ կրթությունը։
2025 թ. ԱԲ ինդեքսի զեկույցի ամփոփ արդյունքները ներկայացված են «Արհեստական բանականության թռիչքային զարգացման միտումները» հրապարակման մեջ:
Մանրամասները՝ կից նյութում: