ԴԱՍԱԳՐՔԻ՝ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
2022 թվականի օգոստոսի 5-ին Զում հարթակում Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամն անցկացրեց հեռավար հանդիպում-քննարկում՝ դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի՝ արվեստի բնագավառի բնութագրիչները մշակող աշխատանքային խմբի և հոգեբանների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին աշխատանքային խմբի կողմից մշակված՝ դասագրքի, ՈՒՁ-ի և այլ ուսումնական նյութերի ձևավորման չափանիշներն ու բնութագրիչները, դրանց մշակման ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները, հիմնավորումները: Հոգեբանների խմբի կողմից ներկայացվեցին այդ բնութագրիչների համակողմանի ուսումնասիրության արդյունքում մի շարք դիտարկումներ, առաջարկներ՝ դասագրքերում պատկերազարդման տարրերի, հղումների տեղադրման, գույների ընտրության և այլ հարցերի վերաբերյալ, որոնք բխում են երեխաների տարիքային զարգացման առանձնահատկություններից և պետք է հաշվի առնվեն բնութագրիչներում: Բերվեցին նաև օրինակներ միջազգային փորձից:
Քննարկմանը մասնակցում էին և իրենց տեսակետները ներկայացրեցին նաև հայոց լեզվի բնութագրիչները մշակող խմբի անդամներն ու ԴՏՀՏՇՀ համակարգող թիմը:
Մասնագիտական դիտարկումների և առաջարկությունների հիման վրա կշարունակվեն աշխատանքները՝ դասագրքերի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի ձևավորման բնութագրիչների բարելավման և դրանք առավել չափելի դարձնելու ուղղությամբ:
