
ԴԱՍԱԳՐՔԻ ՇԱՐԱԴՐՄԱՆ ԼԵԶՎԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
2022 թվականի հուլիսի 18-ին Զում հարթակում Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամն անցկացրեց հեռավար հանդիպում-քննարկում՝ դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի որակական բնութագրիչները լրամշակող աշխատանքային խմբերի և հոգեբանների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում հայոց լեզվի խմբի անդամների կողմից ներկայացվեցին դասագրքի շարադրման լեզվի չափանիշների և որակական բնութագրիչների սահմանման ուղղությամբ կատարված աշխատանքները, բնութագրիչների մշակման, վերանայման հայեցակարգային մոտեցումները, որդեգրված սկզբունքները, մի շարք կարևոր դիտարկումներ՝ դասագրքի լեզվին ներկայացվող պահանջների վերաբերյալ և դրանց հիման վրա մշակված ու լրամշակված բնութագրիչների տարբերակները:
Հոգեբանների թիմի կողմից ներկայացվեցին հայոց լեզվի խմբի մշակած առաջարկությունների համակողմանի ուսումնասիրության արդյունքները, բնութագրիչների ձևակերպումներում ի հայտ եկած խնդրահարույց կետերը, ինչպես նաև՝ դիտարկումներ և առաջարկություններ դրանց հետագա լրամշակման և բարելավման ուղղությամբ:
Ներկայացվող թեմայի շուրջ աշխատանքային խմբերի և ԴՇՀ-ի համակարգող թիմի անդամների միջև ծավալվեցին մասնագիտական քննարկումներ, տեսակետների, կարծիքների փոխանակում, արվեցին կարևոր դիտարկումներ և առաջարկություններ՝ դասագրքերին ներկայացվող լեզվական հստակ պահանջներ և որակական բնութագրիչներ սահմանելու ուղղությամբ: