image description
  •  112932 դիտում
02 Ապրիլ 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2019թ-ի ապրիլի 2-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ քննարկում հրատարակչությունների ներկայացուցիչների և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկման  կենտրոնում նոր սերնդի դասագրքինուսուցչի ձեռնարկին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան դասագրքերի ձևավորման խնդիրներն էին: Հատուկ ուշադրության արժանացան դասագրքի՝ գիտելիքների և հմտությունների տեսանկյունից հստակ չափելի և կիրառական որակների ապահովման, ուսուցչի ձեռնարկների բովանդակության վերափոխման և յուրաքանչյուր դասագրքի համար ուսումնաօժանդակ՝ այդ թվում էլեկտրոնային, նյութերի ստեղծման հարցերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց <<Զանգակ>> հրատարակչության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի փոխպայմանավորվածության արդյունքում նախաձեռնված <<Հայ գրականություն 7>> դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծման գործընթացը և արդեն առկա բովանդակությունըորը համապատասխանում է նոր սերնդի դասագրքին ներկայացվող ընդհանրական պահանջներին, առարկայի ծրագրին և չափորոշիչներին: Հատուկ շեշտադրվեց դասագրքի ստեղծման գործընթացը բազմամասնագիտական խմբի միասնական և համաժամանակյա մասնակցության սկզբունքով կազմակերպելու գործելակերպի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն Գ. Գասպարյանը ևս մեկ անգամ հաստատեց հիմնադրամի պատրաստակամությունը օժանդակելու հրատարակչություններին կարճ ժամանակում նոր սերնդի դասագրքին ներկայացվող պահանջներին համապատասխան դասագրքերի ձևավորման գործընթացը հաջողելու խնդրում: 

Ավարտին հանդիպման բոլոր մասնակիցներն անդրադարձան իրենց համար քննարկման կարևորության հարցին:

Կիսվել: