image description
  •  468 դիտում
20 Մայիս 2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ

Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 20-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Քիմիա 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի  մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Քիմիա 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, քիմիա առարկայի նկատմամբ սովորողի մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր: Քննարկումն առավելապես ծավալվեց մտքերի, կարծիքների փոխանակման, հարցուպատասխանի ձևաչափով, հիմնականում լսվեցին և քննարկվեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ և պարտավորվեցին մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, քննարկել դրանք, ինչպես նաև արժեքավոր դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնել դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը ընդգծեց ուսուցիչների դերի և մասնակցության կարևորությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու առումով, ինչպես նաև կարևորեց ուսուցիչների ներգրավվածությունը   դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

 

Կիսվել: