- 1211558 դիտում
ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հանրապետության մի շարք մարզերի դպրոցներին տրամադրել է «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաների ուսուցմանն օժանդակող լաբորատոր սարքավորումների, նյութերի և պարագաների հավաքածուներ (դպրոցական մինի լաբորատորիաներ):
Նախաձեռնության նպատակն է փորձնական մինի լաբորատորիաները, որպես ուսումնաօժանդակ նյութ, կիրառել տվյալ առարկաների դասավանդման ընթացքում և արդյունքում ստանալ ուսուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները դրանց գործածության արդյունավետության, նպատակայնության, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութերով ու պարագաներով հետագա համալրման վերաբերյալ:
Նախաձեռնության փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո կքննարկվեն դպրոցական մինի լաբորատորիաների տրամադրման ծրագրի ընդլայնման հարցերը: