image description
  •  6534 դիտում
16 Մայիս 2016

ՄԵԿ ԵՐԵԽԱ-ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Մենք գիտակցում ենք, որ արդի աշխարհում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը դպրոցում հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կրթական համակարգի, այլև տնտեսության և մշակույթի վերընթաց զարգացման համար:Միևնույն ժամանակ, հետամուտ ենք այս գործընթացում առկա սոցիալ - մշակութային ռիսկերի կառավարմանը և գործընթացի նպատակային իրականացմանը: Մեր կողմից մշակված և այժմ իրականացվող «Մեկ երեխա - մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը ասվածի լավագույն ապացույցներից է: Մենք ուզում ենք ունենալ բարոյական բարձր նկարագրի և խորը գիտելիքների տեր սերունդ, որը պատրաստ է անմնացորդ ծառայել իր հայրենիքին, սովորել ողջ կյանքի ընթացքում և ստեղծել նոր բարիքներ: Անշուշտ, դա հնարավոր չի լինի առանց ժամանակակից թվային միջոցներին հմտորեն տիրապետելու և էլեկտրոնային ուսումնական ռեսուրսների նպատակային ու արդյունավետ օգտագործման:Ժամանակի հրամայականը դարձած այդ կարողությունները հնարավորություն կստեղծեն մասնագիտական միջավայրի բարձր գրավչության և նորարարական պոտենցիալի վերահաստատման համար: Ծրագրի բաղկացուցիչ բոլոր օղակների (գույքի տրամադրումից մինչև ուսուցիչների վերապատրաստում և կիրառման ուղեցույցի ներկայացում) կայացումն իրականացվում է Վայոց Ձորի մարզի դպրոցներում:«Մեկ երեխա - մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է Վայոց Ձորի մարզի դպրոցներում 2016թ-ին։ ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 15 արձանագրային որոշման հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի 2016 թվականի հունվարի 15-ի N 07-Ա/Ք հրամանի համաձայն հաստատվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի առաջին դասարանի սովորողներին անվճար համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա - մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլը։Ծրագրի նպատակն է` հանրակրթության կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով։

 

ՏՐԱՄԱԴՐԱԾ ԳՐԱՍԱԼԻԿՆԵՐ (ԸՆԴԱՄԵՆԸ 2819)

ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

 

Էլեկտրոնային կրթական պաշարների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման ուսումնական ձեռնարկ

 
Կիսվել: