- 1058501 դիտում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության տեքստը հաստատված է Գնահատող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 19–ի 02/2024 որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը՝ «ԲՄԾՁԲ ԴՇՀ–2025–001»
Հրավերի հրապարակման ամսաթիվը՝ 23.09.2024 թ․
Պայմանագրի անվանումը՝ Դասագրքերի հրատարակում 01/2025
Պատվիրատուն՝ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման
տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ)
Պատվիրատուի հասցեն՝ ք. Երևան, Ռոստոմի 29/164
Պատվիրատուն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարության կողմից 2024 թվականին հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթում հաղթած, հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված և ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություններ) կողմից պատվիրված քանակներին համապատասխան ներքոհիշյալ դասագրքերի հրատարակման՝ տպագրման և ՀՀ մարզպետարաններ ու Երևանի քաղաքապետարան առաքման (այսուհետ՝ Գնման առարկա) մրցույթ։
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-5», հինգերորդ դասարան
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Ֆրանսերեն |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-6», վեցերորդ դասարան
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Ֆրանսերեն |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-7», յոթերորդ դասարան
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Ֆրանսերեն |
2 |
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-8», ութերորդ դասարան
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Ֆրանսերեն |
2 |
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն |
3 |
Ռուսաց լեզու |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/00025», իններորդ դասարան
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Հայոց լեզու |
2 |
Գրականություն |
3 |
Հայոց պատմություն |
4 |
Հայաստանի աշխարհագրություն |
5 |
Համաշխարհային պատմություն |
6 |
Հասարակագիտություն |
7 |
Ռուսաց լեզու |
8 |
Անգլերեն |
9 |
Ֆրանսերեն |
10 |
Գերմաներեն |
11 |
Հանրահաշիվ |
12 |
Երկրաչափություն |
13 |
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն |
14 |
Ֆիզիկա |
15 |
Քիմիա |
16 |
Կենսաբանություն |
17 |
Կերպարվեստ |
18 |
Երաժշտություն |
19 |
ՆԶՊ |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-10», տասներորդ դասարան
Չափաբաժնի համարը |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Ֆրանսերեն |
2 |
Հայոց պատմություն |
3 |
Ռուսաց լեզու |
4 |
Քիմիա |
5 |
Կենսաբանություն |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/000025», տասնմեկերորդ դասարան
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Հայոց լեզու |
2 |
Հայ գրականություն |
3 |
Հայոց պատմություն |
4 |
Համաշխարհային պատմություն |
5 |
Հասարակագիտություն |
6 |
Ռուսաց լեզու |
7 |
Անգլերեն |
8 |
Գերմաներեն |
9 |
Ֆրանսերեն |
10 |
Հանրահաշիվ |
11 |
Երկրաչափություն |
12 |
Բնագիտություն |
13 |
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն |
14 |
Աշխարհագրություն |
15 |
Ֆիզիկա |
16 |
Կենսաբանություն |
17 |
Քիմիա |
18 |
Կերպարվեստ |
19 |
Արվեստ |
20 |
Երաժշտություն |
21 |
ՆԶՊ |
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/0000025», տասներկուերորդ դասարան
Չափաբաժինների համարները |
Չափաբաժնի անվանումը |
1 |
Հայոց լեզու |
2 |
Հայ գրականություն |
3 |
Հայոց պատմություն |
4 |
Համաշխարհային պատմություն |
5 |
Հասարակագիտություն |
6 |
Ռուսաց լեզու |
7 |
Անգլերեն |
8 |
Գերմաներեն |
9 |
Ֆրանսերեն |
10 |
Հանրահաշիվ |
11 |
Երկրաչափություն |
12 |
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն |
13 |
Աշխարհագրություն |
14 |
Ֆիզիկա |
15 |
Քիմիա |
16 |
Կենսաբանություն |
17 |
Կերպարվեստ |
18 |
Արվեստ |
19 |
Երաժշտություն |
20 |
ՆԶՊ |
Մրցույթին հավասար իրավունքով կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և օտարերկրյա կազմակերպություններ (այսուհետ՝ Հայտողներ)։
Հրավերով սահմանված են մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Հայտողներին ներկայացվող պահանջներն ու պայմանները։ Հրավերով սահմանված է նաև, թե որ կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցելու մրցույթին։
Յուրաքանչյուր անվանում դասագրքի հրատարակման համար հաղթած գինը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված Հայտողների գնառաջարկներից՝ նվազագույն գնային առաջարկին նախապատվություն տալու սկզբունքով։
Չափաբաժինների հրատարակման բնութագրերը, քանակների ձևավորման պայմանները և կատարման ժամկետները սահմանված են մրցույթի Հրավերով։
Հետաքրքրված Հայտողները կարող են ձեռք բերել մրցույթի Հրավերը ԴՏՀՏՇՀ-ի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 217001106004001 հաշվեհամարին 35000 ՀՀ դրամ վճարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Մրցույթի Հրավերը կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
Մրցույթի Հրավերի թղթային տարբերակը տրամադրվում է ԴՏՀՏՇՀ–ի գրասենյակից՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00–ից մինչև 17:00:
Էլեկտրոնային եղանակով Հրավեր տրամադրելու դիմումը ստանալուց հետո Պատվիրատուն ապահովում է Հրավերի էլեկտրոնային տարբերակի տրամադրումը հետաքրքրված Հայտողին՝ վերջինիս էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
Հրավերը ռուսերեն կամ անգլերեն ստանալու ցանկություն ունեցող Հայտողները հայերենից թարգմանված յուրաքանչյուր էջի համար լրացուցիչ վճարում են 10000–ական ՀՀ դրամ։ Հայտողները ռուսերեն կամ անգլերեն Հրավերը կարող են ստանալ դիմումը ներկայացնելուց և վճարումը կատարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվիրատուի կողմից մրցույթի Հրավերը և այլ փաստաթղթերը մասնակցին տրամադրելու նպատակով փոստային առաքման համար կատարված ծախսերը փոխհատուցվում են մասնակցի կողմից։
Պատվիրատուի կողմից ռուսերեն կամ անգլերեն տրամադրված Հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերենը։
Մրցույթում ընտրված Հայտողը իրեն շնորհված պայմանագրի ստորագրումից կամ կատարումից հրաժարվելու կամ պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում զրկվում է ԴՏՀՏՇՀ-ի կողմից անցկացվող մրցույթներին մասնակցելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով։
Մրցույթի Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ԴՏՀՏՇՀ–ի գրասենյակ` ք․ Երևան, Ռոստոմի 29/164 հասցեով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 հոկտեմբերի 29–ի ժամը 14:00-ն է: Հայտողները, որոնք Հրավերը ձեռք են բերել ռուսերեն կամ անգլերեն, կարող են Հայտերը ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն։
Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Ռոստոմի 29/164 հասցեում, 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:15–ին։
Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գնահատող հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մարությանին, հեռախոս՝ (010) 575 643, էլ. փոստ` textrevfund@gmail.com։