image description
  •  1015301 դիտում
17 Սեպտեմբեր 2024

ԴՇՀ–Ի ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՎԱԾ 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ, 8-ՐԴ, 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՀՈՆՈՐԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթի հրավերի փաթեթի ՄԱՍ I–ի 1.3 կետի համաձայն («1.3 Փորձաքննությունն անցած, հաղթող ճանաչված, դասագրքերի երաշխավորման ցուցակում ընդգրկված, ուսումնական հաստատությունների կողմից պատվիրված, տպագրության ներկայացված յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր տպաքանակի համար ԴՏՀՏՇ հիմնադրամի կողմից հեղինակին տրամադրվում է հոնորար՝ տվյալ չափաբաժնի տպագրման համար ծախսված գումարի 8 (ութ) տոկոսի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները»)՝ ԴՇՀ–ն հեղինակներին տրամադրում է դասագրքի տպագրության համար ծախսված գումարի 8 տոկոսի չափով հոնորար։

Խնդրում ենք դասագրքերի հեղինակներին՝ հոնորարի տրամադրման պայմանագրի կնքման նպատակով ԴՇՀ–ի textrevfund@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերի պատճենները և տեղեկատվությունը

1. անձնագրի և սոցիալական քարտի պատճենները կամ ID քարտի պատճենը,

2. հեղինակային իրավունքի պայմանագրի պատճենը,

3. հանրային ծառայության համարանիշի կամ սոցիալական քարտի համարը,

4. բնակության կամ գրանցման հասցեն,

5. բջջային հեռախոսահամարը,

6. բանկի անվանումը և հաշվեհամարը։

Կիսվել: