Առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարներ (շարունակություն)

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի ապրիլի 2-12-ն իրականացրել է «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» և «Օտար լեզուներ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքներ՝ Ծրագրում ընդգրկված պատմության, հասարակագիտության և օտար լեզուների ուսուցիչների համակազմերի հետ:
Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
  • Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
  • Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
  • Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
  • Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Ուսումնական գործունեության տեսակները,
  • Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
  • Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:

Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական աշխատանքներով, հարցուպատասխաններով, ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, տեսակետների շուրջ:
Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Մասնավորապես, «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ դասընթացները պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցիչների հետ անցկացրել են պ.գ.թ. Լիլիթ Մկրտչյանը և Հայաստան Գրիգորյանը, «Օտար լեզուների» սեմինարները՝ բ.գ.թ. Քրիստինե Սողիկյանը:   Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Սեմինարների ավարտին ուսուցիչներին տրվել է գործնական առաջադրանք՝ առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ:
Առաջիկայում կշարունակվեն Ծրագրի միջոցառումները՝ համաձայն Ծրագրի ճանապարհային քարտեզի: Կանցկացվեն նաև «Ֆիզիկական կուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները՝ տվյալ առարկաների ուսուցիչների համակազմի համար:

Ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքների լուսաբանմանը հետևեք մեր պաշտոնական dshh.am կայքում և ֆեյսբուքյան էջում:

Առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարներ

Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 4
Thumbnail 5
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 8
Thumbnail 9
Thumbnail 10
Thumbnail 10
previous arrow
next arrow

 Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մարտի 3-ից մեկնարկել է առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքները՝   Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերի հետ:

 Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:

 Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
  • Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
  • Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
  • Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
  • Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
  • Ուսումնական գործունեության տեսակները,
  • Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
  • Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:

  Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական, խմբային աշխատանքներով, հարցուպատասխաններով, ինչպես նաև ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, նկատառումների շուրջ:

 Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

 Մարտ ամսվա ընթացքում անցկացվել են հետևյալ առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները.

  • Տարրական դասարաններում դասավանդվող «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Աստղիկ Բալայան,
  • Տարրական դասարաններում դասավանդվող «Մաթեմատիկա», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Լիդա Ավանեսյան,
  • «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Գայանե Մկրտչյան,
  • «Աշխարհագրություն», «Բնություն», սեմինարավար՝ աշխ.գ.թ. Արմեն Հովսեփյան,
  • «Ֆիզիկա», «Բնագիտություն», սեմինարավար՝ ֆ.մ.գ.թ. Գագիկ Մելիքյան,
  • «Կենսաբանություն», սեմինարավար՝ կենս.գ.թ.Նարինե Քաջիկյան,
  • «Քիմիա», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
  • «Մաթեմատիկա», սեմինարավարներ՝ փիլ.գ.թ. Սարիբեկ Հակոբյան, տեխ.գ.թ. Աշոտ Աբրահամյան,
  • «Տեխնոլոգիա», սեմինարավար՝ տեխ.գ.թ.Նունե Օրդյան,
  • «Արվեստ-արհեստ» բնագավառ, սեմինարավար՝ Մարիամ Պետրոսյան:

 Ապրիլ ամսվա ընթացքում կշարունակվեն առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինար-պարապմունքները, որոնց կմասնակցեն ծրագրում ներգրավված պատմություն, հասարակագիտություն, օտար լեզուներ, ֆիզիկական կուլտուրա և ՆԶՊ առարկաների ուսուցիչները: