Ֆիզիկայի և կենսաբանության դպրոցական մինի լաբորատորիաների տրամադրում

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հանրապետության մի շարք մարզերի դպրոցներին տրամադրել է «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաների ուսուցմանն օժանդակող լաբորատոր սարքավորումների, նյութերի և պարագաների հավաքածուներ (դպրոցական մինի լաբորատորիաներ):

Նախաձեռնության նպատակն է փորձնական մինի լաբորատորիաները, որպես ուսումնաօժանդակ նյութ, կիրառել տվյալ առարկաների դասավանդման ընթացքում և արդյունքում ստանալ ուսուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները դրանց գործածության արդյունավետության, նպատակայնության, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութերով ու պարագաներով հետագա համալրման վերաբերյալ:

Նախաձեռնության փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո կքննարկվեն  դպրոցական մինի լաբորատորիաների տրամադրման ծրագրի ընդլայնման հարցերը: