Խորհրդատվության տրամադրում ուսուցիչներին

Հարգելի ուսուցիչ,

ԴՏՀՏՇՀ-ի պատվերով փորձնական ստեղծված և վարկանիշային գնահատման դրված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մասին ուսուցիչների ունեցած հիմնականում դրական կարծիքն ու նրանց բարձր հետաքրքրվածությունը պարտավորեցնում է մեզ շարունակել սկսված գործը և առաջիկայում ստեղծվելիք դասագիրքը դարձնել կոլեկտիվ մտածողության արդյունք։

Ուստի կարևորելով դասագրքի, ուսուցչի ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի (այսուհետ՝ Դասագիրք) ստեղծման և դրանց գնահատման աշխատանքներում ուսուցիչների լայն ընդգրկվածությունը՝ ԴՏՀՏՇՀ-ն պատրաստ է իրականացնել անվճար խորհրդատվություններ այն ուսուցիչների համար, ովքեր կցանկանան ընդգրկվել հետևյալ աշխատանքներում․

  • Դասագրքի ստեղծում՝ անհատական կամ հեղինակային խմբերի կազմում,
  • Դասագրքի գնահատում՝ մրցույթի ներկայացված Դասագրքի գնահատման մրցույթային հանձնաժողովների կազմում։

Մեր հանդիպումների և խորհրդատվությունների արդյունքում Ձեզ մոտ կձևավորվեն հիմնարար մոտեցումներ և Դուք ձեռք կբերեք բավարար հմտություններ Դասագրքի ստեղծման և դրա գնահատման վերաբերյալ։

Հանդիպումները կկազմակերպվեն ինչպես ԴՏՀՏՇՀ-ի գրասենյակում, այնպես էլ մարզերում։

Մասնակցության հայտեր կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը՝ անցնելով հետևյալ հղումով.  https://forms.gle/LwLJjBSk3xEzM9Lk7 ։

Հանդիպման օրը և ձևաչափը կորոշվի ներկայացված հայտերի հիման վրա՝ հետաքրքրված անձանց հետ պայմանավորվածությունների արդյունքում։

Շնորհակալություն համագործակցության համար։