է լ ե կ տր ո ն այ ի ն կ ր թակ ան ռ ե ս ո ւ ր ս ն ե ր ձ ե ռ ք բ ե ր ե լ ո ւ վ ե ր աբ ե ր յ ալ

     Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի մարզի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրում է ԱրմԹաբ պլանշետներ, որոնք պետք է ունենան էլեկտրոնային կրթական ռեսուրսներ և հղումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում սովորողների և ուսուցիչների կողմից ուսումնական գործընթացում կիրառելու համար:
    Հիմնադրամը մեկ տարվա օգտագործման իրավունքով ձեռք է բերում էլեկտրոնային կրթական ռեսուրսներ: Ձեռքբերման գործընթացի մանրամասներին, ինչպես նաև ռեսուրսներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթում: