Սեմինարներ

0
(0)

Սեմինարներ

նվիրված դասագրքերին և ուսումնական նյութերին վերաբերող հոգեբանական հարցերին

Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
previous arrow
next arrow
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 10
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 7
Thumbnail 6
Thumbnail 5
Thumbnail 4
Thumbnail 3
Thumbnail 2
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
Thumbnail 1
previous arrow
next arrow

«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականի հունիսի 24-ին և 25-ին անցկացվեցին հեռավար սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերին և ուսումնական նյութերին վերաբերող հոգեբանական հարցերի վերաբերյալ:

Սեմինարի ծրագրային նյութը ներառում էր հետևյալ հիմնական թեմաները.

  • Սովորողների հոգեկան զարգացման առանձնահատկությունները կրթական տարբեր աստիճանների տարիքներում.
  • Ուսումնական հետաքրքրությունների զարգացման առանձնահատկությունները.
  • Սովորելու առանձնահատկությունները, ուսումնառության ոճերը:

Սեմինարները վարել են կրթության ոլորտում գործունեության մեծ փորձառություն ունեցող հոգեբաններ՝ ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անի Խուդոյանը, ԵՊԲՀ կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Մադլենա Առաքելյանը և կրթության հոգեբան, փորձագետ, դեռահասների և մեծահասակների հոգեթերապևտ Ֆաինա Սեյրանյանը:

 

Անի Խուդոյանը ներկայացրեց կրտսեր դպրոցականների և դեռահասների իմացական ոլորտի առանձնահատկությունները, այդ առանձնահատկությունների կապը դասագրքերի հետ, խոսեց դասագրքերում և ուսումնական նյութերում դրանց արտահայտման, ներկայացման ձևերի ու մեթոդների վերաբերյալ:

Մադլենա Առաքելյանն անդրադարձավ քննադատական մտածողության, ստեղծագործական մտածողության և հուզական ինտելեկտի թեմաներին, խոսեց հույզերի ճանաչման, հույզերի կարգավորման, մտածողության խթանման, ստեղծագործական մտածողության և այլ հարցերի շուրջ, ներկայացրեց դրանց կապը ուսումնական նյութերի հետ։

Ֆաինա Սեյրանյանը խոսեց ուսումնական հետաքրքրությունների, սովորելու առանձնահատկությունների և ուսումնառության ոճերի մասին, անդրադարձավ կրտսեր, միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների մոտ ուսումնական հետաքրքրությունների զարգացման առանձնահատկություններին, մոտիվացիաներին: Նա ներկայացրեց կրթական նյութերի ներկայացման, դասավանդման, ուսումնառության ոճերի վերաբերյալ  տեսություններ, մոդելներ:

Տեսական և գործնական նյութերի ներկայացմանը զուգահեռ ծավալվեցին քննարկումներ, մտքերի փոխանակում, ուսուցիչներին հետաքրքրող հարցերի շուրջ տրվեցին պարզաբանումներ։ Ուսուցիչներին տրամադրվեցին նաև հղումներ՝ անհրաժեշտ նյութերից և գրականությունից օգտվելու համար։

Ծրագրի աշխատանքների հետագա շարունակության վերաբերյալ դիտարկումներ և պարզաբանումներ ներկայացրեցին Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը և Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը: