Մեր Մասին

Մեր մասին

   ՀՀ յուրաքանչյուր դպրոցի դասագրքերով և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով ապահովումը, ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը, կրթական համակարգում նորարարական ծրագրերի մշակումն ու իրագործումը մեր գործունեության առաջնահերթություններն են:

  Մենք ձգտում ենք ՀՀ կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված տեսլականի շրջանակում ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին: 1997 թ.-ից մինչ օրս Հիմնադրամը հաջողությամբ իրագործում է իր այս առաքելությունը:

  Համոզված ենք, որ դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի մշտական բարելավմանն ուղղված հայեցակարգերի լրամշակումը պետք է իրականացվի միջազգային և տեղական լավագույն փորձի, գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական քննարկումների փոխլրացչական կապի ճանապարհով:

  Մեզ համար հատկապես կարևոր են նշված գործընթացներում ուսուցչի դերի մշտական բարձրացումը և նրա ակտիվ ներգրավվածության ապահովումը, ինչին և հետամուտ ենք յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս:

 Գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մշակում ենք համակարգեր, որոնք կատարվող աշխատանքները կդարձնեն առավել թափանցիկ և մատչելի:

  Կատարված և ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, դրանց արդյունքների հրապարակումը արտացոլվում է մեր կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվություններում:

Ղեկավար աշխատակազմ

   ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ

   ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 10 575 643

   ԼԻԼԻԹ ՄԱՐՈՒԹՅԱՆ

   ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 93 565 478

   ՆՎԵՐ ԱՐԶՈՒՆՅԱՆ

   ԻՐԱՎԱԲԱՆ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 10 575 643

    ԿԱՐԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

   ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 10 575 643

   ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

   ՏՀՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 10 575 643

   ՏԻԳՐԱՆ ՂԱՆԴԻԼՅԱՆ

   ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
  •      էլեկտրոնային հասցե՝ [email protected]
  •      հեռախոս՝ +374 10 575 643