Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ

5
(1)

ԴՏՀՏՇՀ-ն ձեռք կբերի ուսուցիչների ստեղծած էլեկտրոնային կրթական ռեսուրսները
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի մարզի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրում է ԱրմԹաբ պլանշետներ, որոնք պետք է ունենան էլեկտրոնային կրթական ռեսուրսներ և հղումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում սովորողների և ուսուցիչների կողմից ուսումնական գործընթացում կիրառելու համար: Հիմնադրամը մեկ տարվա օգտագործման իրավունքով ձեռք է բերում էլեկտրոնային կրթական ռեսուրսներ: Ձեռքբերման գործընթացի մանրամասներին, ինչպես նաև ռեսուրսներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթում:

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացներն անցկացվում են ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված հարցաշարի հիման վրա:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3×4 չափի լուսանկար (2 հատ).
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (2 օրինակ).
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը (2 օրինակ).
5) անձնագրի պատճենը (2 օրինակ).
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը, 2 օրինակ).
7) «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ –ում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի 217001106004001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80 000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2017թ. սեպտեմբերի 2 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում (հասցեն` ք. Երևան, Ռոստոմի 29 շ. 164, հեռախոսներ`57-56-44, (093) 40-44-75 ամեն օր` ժամը 09։00-ից մինչև 18։00-ը: Դասընթացները կսկսվեն հոկտեմբերի 14-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով նշված հեռախոսահամարներով:

2 Responses

  1. Գրանցվեք մասնակցելու համար

    1. շատ լավ

Comments are closed.