Եռօրյա վերապատրաստման դասընթաց

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

0
(0)

2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստման դասընթաց «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով:
Վերապատրաստման դասընթացը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև ուսումնական գործընթացում ՏՀՏ-երի ներդրման ու կիրառման գործընթացներում: Վերապատրաստմանը կարող են մասնակցել նաև հանրակրթության ոլորտի այլ մասնագետներ:
Վերապատրաստումների նպատակն է՝ մասնակիցներին մանրամասն ներկայացնել հաստատության գործունեության ներքին գնահատումն իրականացնելու մեթոդաբանությունը և գործիքակազմը: Վերապատրաստումները կնպաստեն ուսումնական հաստատությունների գործունեության ներքին գնահատման որակյալ հաշվետվություն կազմելուն, զարգացման ծրագիր մշակելուն, ինչպես նաև կբարձրացնեն աշխատակազմի կարողությունների մակարդակն ու տեղեկացվածությունը: Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • Հաստատության գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման հիմնական մոտեցումները
  • Գնահատման չափանիշները, ցուցանիշները
  • Գնահատման չափանիշների և ցուցանիշների մեթոդները
  • Հարցաթերթերի կացմումը
  • Դպրոցի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը և այլն:

Վերապատրաստման դասընթացի ժամանակ մասնակիցները գործնականում հնարավորություն կունենան մշակելու իրենց դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվությունը: Վերապատրաստման դասընթացը կիրականացվի ուսուցման ակտիվ մեթոդների կիրառմամբ: Նախատեսվում է նաև շարունակական հետադարձ կապ հաստատել վերապատրաստվողների հետ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար կազմում է 15 000 դրամ:
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի համապատասխան մասնագետին, գրանցվել՝ ներկայացնելով կազմակերպության տվյալները(կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ, հասցեն, բանկային տվյալները (բանկի անվանում և հաշվեհամար), տնօրենի անունը, ազգանունը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալները):
Վճարումը կարող է կատարվել կազմակերպության կամ անհատի կողմից: Վճարումը կատարվում է մինչև վերապատրաստման դասընթացի մեկնարկը, փոխանցման կարգով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 217001106004001 հաշվեհամարով՝ նշելով նպատակը (վերապատրաստում) և վերապատրաստվողի անուն ազգանունը: Դասընթացի սկիզբը՝ ժամը 14։00-ին:
Մեր հասցեն է՝ ք. Երևան, Ռոստոմի 29/164 (Նար-Դոս փողոցի հարևանությամբ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 57-56-43, 091308396, 093520305 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով: