Տեղեկատվություն

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն անցկացվում են ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված հարցաշարի հիման վրա: Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը…

Մարզային մասնագետների դասընթաց

Մարզային մասնագետների դասընթաց

23․09․2017 տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչ – մենթորների համար կազմակերպված սեմինար – քննարկումը: Ներկայացվեց նաև «Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և թվային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում» ուսուցչի ձեռնարկը

Ամփոփվել են վերապատրաստման արդյունքները

Ամփոփվել են վերապատրաստման արդյունքները

Ապրիլի 11-ին ամփոփվեցին մարտի 17-ից ընթացող՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստանալու համար դիմած անձանց համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կազմակերպած դասընթացների արդյունքները: Կազմակերպության կողմից վերապատրաստում անցած 41 մասնակիցները ստացան հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու վկայականներ:

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

Եռօրյա վերապատրաստման դասընթաց

2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստման դասընթաց «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները և նրա դերը դպրոցի զարգացման ծրագրում» թեմայով: Վերապատրաստման դասընթացը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև…